Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2025 թվականի N ____ Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի (այսուհետև՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հավելվածի 1.20-րդ կետի «Կշիռը» սյունակում «0.8» թիվը փոխարինել «0.5» թվով.

2) Հավելվածի 4.11-րդ կետի «Կշիռը» սյունակում «1.5» թիվը փոխարինել «1» թվով.

3) Հավելվածի 4.12-րդ կետի «Կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով.

4) Հավելվածի 4.16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) Հավելվածը 4.22-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 4.23-րդ և 4.24-րդ կետերով.

«

4.23.

Արդյո՞ք առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասերում ապահովված է կանաչ գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և կանաչ դարակաշարի տեսանելի մասում տեղադրված է «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի» անվանումով տեղեկատվական պիտակ

 

 

 

1.0

ակնադիտական զննում

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2․1-ին մաս և

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3․1-ին մաս

 

4.24.

Արդյո՞ք առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասերում ապահովված է նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և տեսանելի մասում «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ

 

 

 

1.0

ակնադիտական զննում

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2․1-ին մաս և

 «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3․1-ին մաս

 

».

6) Հավելվածի 5.2-րդ կետի «Կշիռը» սյունակում «0.6, 0.6, 0.4, 1, 1, 0.6, 0.6, 0.5, 0.5, 0.2, 1» թվերը փոխարինել «0.6, 0.6, 0.4, 1, 1, 0.6, 0.6, 0.5, 0.5, 0.2, 0.5» թվերով.

7) Հավելվածի 5.3-րդ կետի «Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0.5» թվով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության                                                                                                                                     

            Վարչապետ                                                                 Ն. Փաշինյան

 

  • Discussed

    10.06.2025 - 26.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1331

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: