«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________ 2025 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 02-ի «Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածի 85.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«85.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության համար անցագրեր չեն տրվում այն անձանց, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` 133-135, 137, 139, 142, 147, 149, 151-157, 162-163, 166-168, 170, 177-179, 188-192, 194-195, 198-201, 203-204, 206-207, 224, 238-239, 242, 252-259, 261, 264, 267-270, 272-273, 275, 279-285, 287-300, 307-308, 310, 314-327, 329, 331-341, 346-347, 349, 359-363, 365, 393-409, 412-416, 418-425, 427, 430-437, 439-450, 452-457, 459-462, 469-474, 476-482, 486, 489, 492, 494-496, 499-500, 503-506, 516-521, 525-526, 532-534, 536, 539, 540-550, եթե այդ անձանց դատվածություններն օրենքով սահմանված կարգով չեն հանվել կամ մարվել»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
09.06.2025 - 25.06.2025
-
Type
Decision
-
Area
Justice, Security, Aviation, Criminal legislation
-
Ministry
Ministry of Justice
Views 1249
Print