ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2025 թվականի N --- Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով՝
«3.2. Հաստատել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումները՝ համաձայն N 4 հավելվածի։».
- լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետությունում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշմամբ լրացվող N 4 հավելվածի իրականացումն ապահովող պայմանագրեր.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն։
- Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հատկացվող ֆինանսական միջոցների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 8-րդ կետի գ, դ, ե ենթակետերով սահմանված գործողությունները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
N -Լ որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2020 թվականի
մարտի 26-ի N 355-Լ որոշման
ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇՂԹԱՆԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱՅԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
1․ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1․Սույն հավելվածով հաստատված նպատակային միջոցառումների նպատակն է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը և ապահովել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու նպատակով ստացված խորհրդատվական ծառայություններից օգտվելու միջոցով օգտահաշվով վաճառքների իրականացման աջակցությունը։
2․ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2․ «Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառման» (այսուհետ՝ N 1 միջոցառում) իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող օրացուցային տարվա ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից։
3․Տնտեսավարողը դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ չպետք է ունենա։
4․ N 1 միջոցառման շահառուն կարող է աջակցություն ստանալ սույն որոշման N 4 հավելվածով հաստատված աջակցության N 1 միջոցառման մասով միայն մեկ անգամ։
5․ N 1 միջոցառման իմաստով հումք է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի ապրիլի 13-ի N 119 հրամանով հաստատված հաշվապահական հաշվառման ստանդարտների ՀՀՀՀՍ2 համառոտ ուղեցույցով սահմանված «Պաշարները»։
6․ N 1 միջոցառման շահառու դառնալու համար դիմում-հայտերը կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ը։ N 1 միջոցառումը գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
3․ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
7․Աջակցությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից և Բանգլադեշից հումքի ներկրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
4․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8․ Աջակցության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
- արժույթը՝ դրամով կամ արտարժույթով․
- ժամկետները՝
ա) վարկի պայմանագրի ժամկետը՝ մինչև 36 ամիս․
բ) սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 12 ամիս․
- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
- տոկոսադրույքի սուբսիդավորման չափը` 8% դրամով և 6% արտարժույթով։
9․ Սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը հաշվարկվում է վարկի մնացորդային մայր գումարի հանրագումարով։ N 1 միջոցառման իմաստով վարկի մնացորդային մայր գումար է համարվում վարկի տրամադրված արժեքի և մայր գումարի մարումների տարբերությունը։
10․ Վարկի առարկայի արժեքը ներառում է վարկի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը։ Սույն կետով սահմանված ներմուծման հետ կապված ծախսերն իրենց մեջ պետք է ներառեն տեղափոխման, մաքսազերծման, ավելացված արժեքի հարկի վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը՝ դրանց առկայության պարագայում:
11․ Վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր կամ տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում:
12․ N1 միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով այն տնտեսավարողը, որը իրականացնում է N 1 միջոցառման 2-րդ կետով սահմանված գործունեություն, կարող է դիմում-հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում N 1 միջոցառմամբ սահմանված պահանջների համաձայն կիրականացվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ N 1 միջոցառման 8-րդ կետով սահմանված չափերով և պայմաններով։
13․Ֆինանսական կազմակերպությունը՝ գնահատելով տնտեսավարողի վարկունակությունը, վճարունակությունը և ստացվող վարկի օգտագործման՝ N 1 միջոցառման պայմաններին համապատասխանությունը, հաստատում է տնտեսավարողի կողմից N 1 միջոցառման շրջանակում վարկի ստացումը։
14․ N 1 միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս N 1 միջոցառմամբ հաստատված Ձև 1-ով՝ հայտ և Ձև 2-ով՝ նախորդող ամսվա հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում ստանալու նպատակով։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքի գումարները։
15․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը՝ ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացված հայտի հիման վրա, եթե այն համապատասխանում է N 1 միջոցառման պահանջներին։
16․ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ ֆինանսական միջոցների առկայության պարագայում։
17․ N 1 միջոցառման մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով՝ տարեկան առնվազն 1 անգամ։ Մոնիթորինգի շրջանակում N 1 միջոցառման 14-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում անճշտությունների, անհամապատասխանությունների կամ կեղծիքների բացահայտման դեպքում տոկոսադրույքի սուբսիդավորման տրամադրումը դադարեցվում է,
իսկ պետության կողմից ամբողջ ժամանակահատվածում տոկոսադրույքի սուբսիդավորված գումարները ֆինանսական կազմակերպության և շահառուի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով եռամսյա ժամկետում հետ են վերադարձվում պետական բյուջե՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշումը։
18․ Հաշվեքննության դեպքում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված փաստաթղթերը տարեկան հաշվեքննության շրջանակներում շահառուի համաձայնությամբ կարող են տրամադրվել Հաշվեքննիչ պալատին։
|
|
Ֆինանսական կառույց ՖԿ՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 1
|
|
|
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
Հայտի ժամանակահատված
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
Հայտի ներկայացման ամսաթիվ՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||
|
|
Ներկայացվող կառույցի անվանումը՝ |
|
|
ՀՀ ԷՆ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
|
ՀԱՅՏ |
|
|
|
||||||||||||||||||
|
ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՄՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|
||||||||||||||||||||
|
N |
ՎԱՐԿԱՌՈՒ |
ՎԱՐԿ |
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ |
այլ նշումներ |
|
||||||||||||||||
|
անվանում/ազգանուն, անուն |
ՀՎՀՀ |
հասցե/գործունեության |
վարկի տրամադրման պայմանագրի համար N |
վարկի պայմանագրային գումար/ ՀՀ դրամ/արտարժույթ/ |
վարկի տրամադրման նպատակը |
վարկի տրամադրման ամսաթիվը |
վարկի ավարտի ամսաթիվը |
վարկի տարեկան տոկոսադրույքը /ՀՀ դրամ/արտարժույթ/ |
ամբողջ տոկոսագումարը` հաշվետու ամսվա ընթացքում /ՀՀ դրամ/ արտարժույթ/ |
սուբսիդավորման ավարտի ամսաթիվը |
սուբսիդավորման ենթակա տոկոսային կետը |
սուբսիդավորման ենթակա տոկոսագումար/ ՀՀ դրամ/արտարժույթ |
|
||||||||
|
մարզ |
համայնք |
|
|||||||||||||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||
|
|
Հարգանքով՝ ՖԿ Գործադիր տնօրեն՝ -------------------------
Լիազորված անձ՝ պաշտոն , անուն ազգանուն, ստորագրություն, կնիք -------------------------
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 2
|
|
|
|||||||||||
Ֆինանսական կառույց ՖԿ ------------------------------------------------------------------------------------
Հայտիժամանակահատված
|
Հայտի ներկայացման ամսաթիվ
Ներկայացվող կառույցի անվանումը՝ |
|
|
|
|
|
|
|
ՀՀ ԷՆ |
|
|
|
|
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
||||||||||||||||||||
|
ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՄՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|
|||||||||||||||||||
|
N |
ՎԱՐԿԱՌՈՒ |
ՎԱՐԿ |
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ |
|
||||||||||||||||
|
անվանում/ազգանուն, անուն |
ՀՎՀՀ |
հասցե/գործունեության |
վարկի տրամադրման պայմանագրի համար N |
վարկի պայմանագրային գումար/ ՀՀ դրամ//արտարժույթ/ |
վարկի տրամադրման նպատակը |
վարկի տարեկան տոկոսադրույքը |
հաշվետու ամսվա վերջի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը |
գրավի առարկա |
գրավի առարկայի շուկ. արժեք/ ՀՀ դրամ/ արտարժույթ/ |
վարկառուի կողմից վճարված ամբողջ |
վճարված չսուբսիդավորվող տոկոսագումարի ամսաթիվը |
սուբսիդավորման ենթակա տոկոսային կետը |
սուբսիդավորման ենթակա աճողական տոկոսագումար/ ՀՀ դրամ/ արտարժույթ/ |
այլ նշումներ |
|
|||||
|
մարզ |
համայնք |
|
||||||||||||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
|
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||
Հարգանքով՝
ՖԿ Գործադիր տնօրեն -----------------
Լիազորված անձ՝
|
պաշտոն , անուն ազգանուն, ստորագրություն, կնիք --------------------
|
5․ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
19․«Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու նպատակով ստացված խորհրդատվական ծառայություններից օգտվելու միջոցով օգտահաշվով վաճառքների իրականացման աջակցության նպատակային միջոցառման» (այսուհետ՝ N 2 միջոցառում) իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող օրացուցային տարվա ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից։
20․ Տնտեսավարողը դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ չպետք է ունենա։
21․ N 2 միջոցառման շահառուն կարող է աջակցություն ստանալ սույն որոշման N 4 հավելվածով հաստատված աջակցության N 2 միջոցառման մասով միայն մեկ անգամ։
22․ N 2 միջոցառման դիմում-հայտերը կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ը։ N 2 միջոցառումը գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
6․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
23․ Աջակցությունը տրամադրվում է տնտեսավարողներին էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու նպատակով ստացված խորհրդատվական ծառայություններից օգտվելու միջոցով օգտահաշվով վաճառքների իրականացման աջակցության տրամադրման համար՝ փոխհատուցելով ոլորտի ընկերությունների միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու նպատակով տրամադրված խորհրդատվական ծառայությունների ծախսերի 50%-ը, բայց ոչ ավել քան 1 000 000 դրամը, եթե
1) խորհրդատվական ծառայությունը մատուցվել է Ամազոն (Amazon), Վոլմարտ (Walmart), իԲեյ (eBay), Վայլդբերիզ (Wildberries) կամ Օզոն (Ozon) էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու նպատակով,
2) մատուցված խորհրդատվական ծառայությունների արդյունքում ստեղծվել է առևտրի էլեկտրոնային հարթակի ակտիվ օգտահաշիվ,
3) ստեղծված օգտահաշվի միջոցով Ամազոն (Amazon), Վոլմարտ (Walmart), իԲեյ (eBay), Վայլդբերիզ (Wildberries) կամ Օզոն (Ozon) էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով իրականացրել է վաճառք, ընդ որում՝ դիմելու օրվան նախորդող առվազն մեկ ամսվա ընթացքում իրականացրել է առնվազն հինգ գործարք,
4) խորհրդատվական ծառայությունը մատուցվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:
24․ Աջակցություն ստանալու նպատակով դիմողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով ներկայացնել`
- դիմում-հայտ՝ համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև 3-ի,
- տեղեկանք՝ դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ,
- դիմողի գրավոր համաձայնությունը՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից դիմողի վերաբերյալ սույն միջոցառման շրջանակում պահանջվող այլ տեղեկություն ստանալու մասին,
- ստացված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ հաշվարկային փաստաթղթի պատճենը, որը պետք է պարունակի նշում, որ խորհրդատվական ծառայությունը տրամադրվել է Ամազոն (Amazon), Վոլմարտ (Walmart), իԲեյ (eBay), Վայլդբերիզ (Wildberries) կամ Օզոն (Ozon) էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու նպատակով,
- խորհրդատվական ծառայությունների արդյունքում ստեղծված օգտահաշվի ստեղծման ամսաթիվը՝ դիմելու օրվան նախորդող առվազն մեկ ամիս, գործարքների պատմությունը, քանակը՝ առնվազն հինգ իրականացված գործարք, գնորդների կողմից թողած արձագանքները, վերադարձները։
25․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դիմում-հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում՝ տնտեսվարողի տնտեսական գործունեության ոլորտի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորությունների և շահառու կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ հաշվարկային փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ` կցելով հաշվարկային փաստաթուղթը:
26․ N 2 միջոցառման 24-րդ կետով պահանջվող տեղեկությունը ստանալուց հետո մասնագիտական ստորաբաժանումը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմում-հայտը, և N 2 միջոցառման պահանջները բավարարելու դեպքում 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և դիմողի միջև կնքվում է աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)։
27․ Կնքված պայմանագրով սահմանված գումարը փոխանցվում է պայմանագրում նշված բանկային հաշվին՝ տվյալ տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցների առկայության պարագայում։
28․ Դիմողի հետ չի կնքվում պայմանագիր, եթե դիմողի կողմից N 2 միջոցառման 24-րդ կետով սահմանված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները ոչ ամբողջական են կամ ճշգրիտ չեն և չեն համապատասխանում միջոցառման պահանջներին։
29․ N 2 միջոցառման մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով՝ տարեկան առնվազն 1 անգամ։ Մոնիթորինգի շրջանակում փաստաթղթերի անճշտությունների, անհամապատասխանությունների կամ կեղծիքների բացահայտման դեպքում փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է, իսկ ամբողջ ժամանակահատվածում փոխհատուցված գումարը մեկամսյա ժամկետում հետ է վերադարձվում պետական բյուջե։
30․ N 2 միջոցառման 28-րդ կետով սահմանված դեպքում պայմանագիր չկնքելը չի բացառում դիմողի կողմից՝ N 2 միջոցառման 23-րդ կետով սահմանված աջակցության տրամադրման համար 24-րդ կետով սահմանված կարգով նոր դիմում-հայտ ներկայացնելը։
31․ Պայմանագիր չկնքելու վերաբերյալ դիմողին տեղեկացումը կատարվում է դիմում-հայտում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով` 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև 3
Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարության
գլխավոր քարտուղարին
_________________________-ից
(Դիմողի անուն,ազգանուն, պաշտոն)
______________________________
(Կազմակերպության անվանում, գտնվելու վայր /անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանուն, հասցե, հեռախոս, էլ. հասցե)
ՀՎՀՀ՝_______________
«__.__.2025»
ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՕԳՏԱՀԱՇՎՈՎ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ հաստատված «Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու նպատակով ստացված խորհրդատվական ծառայություններից օգտվելու միջոցով օգտահաշվով վաճառքների իրականացման աջակցության նպատակային միջոցառման» շրջանակում փոխհատուցում։
Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա դիմող կազմակերպության չկատարված հարկային պարտավորությունների և ձևավորված շրջանառության վերաբերյալ տեղեկություն։
Կից ներկայացնում եմ՝
- տեղեկանք՝ հայտը ներկայացնելու օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ
- ստացված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ հաշվարկային փաստաթղթի պատճեն, որը պետք է պարունակի նշում, որ խորհրդատվական ծառայությունը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությանը՝ Ամազոն (Amazon), Վոլմարտ (Walmart), իԲեյ (eBay), Վայլդբերիզ (Wildberries) կամ Օզոն (Ozon) էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու վերաբերյալ
- ստացված խորհրդատվական ծառայությունների արդյունքում ստեղծված օգտահաշվի ստեղծման ամսաթիվը՝ դիմելու օրվան նախորդող առվազն մեկ ամիս, գործարքների պատմությունը, քանակը՝ առնվազն հինգ իրականացված գործարք, գնորդների կողմից թողած արձագանքները, վերադարձները։
Դիմող` __________________
(անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն)։»։
-
Discussed
05.06.2025 - 26.06.2025
-
Type
Decision
-
Area
Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 1224
Print