«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 (այսուհետ՝ Օրենք) օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28) աղտոտվածության կրիտիկական մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն բույսերը և բնական էկոհամակարգերը, բայց ոչ մարդիկ.»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «10.1», «10.2», «10.3», «15.1» կետերով.
«10.1) անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցի մշակումը և հաստատումը.
10.2) շարժական աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցի մշակումը և հաստատումը.
10.3) մթնոլորտային օդի որակի պահպանության պլանների մշակման ուղեցույցի մշակումը և հաստատումը.
15.1) տնտեսական օբյեկտների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների վերաբերյալ եզրակացությունների մշակումը և հաստատումը.»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.
«Հոդված 7.1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունը
- Մշակում և հաստատում է մթնոլորտային օդի որակի պահպանության պլանները՝ նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ։»։
Հոդված 4.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինը հաստատում է՝
- անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,
- շարժական աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում,
- մթնոլորտային օդի որակի պահպանության պլանների մշակման ուղեցույցը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,
- տնտեսական օբյեկտների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների վերաբերյալ եզրակացությունները՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում։
-
Discussed
05.06.2025 - 20.06.2025
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 1638
Print