«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում բժիշկ մասնագետի փոփոխության անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 17.04.2025թ. N 422-Ն որոշմամբ հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը, որում ընդգրկված վնասվածքաբան Արտակ Կարապետի Գրիգորյանն ընդգրկված է նաև «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ԱՐՀԿ վնասվածքաբանական բաժանմունքի փորձաքննական հանձնաժողովում, ինչի պատճառով չի կարողանում համատեղել իր աշխատանքը երկու տարբեր հանձնաժողովներում և ներկայանալ կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստերին, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նրա փոխարեն հանձնաժողովի կազմում ընգրկել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Թեյրան Ֆրիկի Նավիկյանին:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկված վնասվածքաբան Արտակ Կարապետի Գրիգորյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Թեյրան Ֆրիկի Նավիկյանին:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ լուծելով նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:
-
Discussed
05.06.2025 - 21.06.2025
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 1443
Print