Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ի N 1289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության

 «Հայաստանի Հանրապետության  2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Յուրաքանչյուր տարի հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի Հոդված 38-ի եզրափակիչ մասը և անցումային դրույթների 6-րդ մասը, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատման և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ  կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթկայությամբ գործում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Հաշվի առնելով, որ ուժը կորցրած է ճանաչվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը, որով սահմանված էր լիազորող նորմը, նախարարությունը հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի Հոդված 38-ի եզրափակիչ մասը և անցումային դրույթների 6-րդ մասը՝ մշակել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության  2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:

 Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

Վերջին տարիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի թիվը.

  1. արհեստագործական կրթական ծրագրով

2020/2021 ուսումնական տարի

2021/2022 ուսումնական տարի

2022/2023 ուսումնական տարի

2023/2024 ուսումնական տարի

2024/2025 ուսումնական տարի

2025/2026 ուսումնական տարի

3312

3312

3312

3312

3312

3312

  1. միջին մասնագիտական կրթական ծրագրով

2020/2021 ուսումնական տարի

2021/2022 ուսումնական տարի

2022/2023 ուսումնական տարի

2023/2024 ուսումնական տարի

2024/2025 ուսումնական տարի

2025/2026 ուսումնական տարի

6114

5614

6084

6064

6064

6064

 

Որոշման նախագծով նախատեսված արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 58 ուսումնական հաստատության` 41 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 74 ուսումնական հաստատության` 116 մասնագիտությամբ:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի  մինիմալ քանակի ապահովումը:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում ապրում է սոցիալապես ավելի անապահով խավ` ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս ուսումնական տարվա համար անվճար ուսուցման տեղերն առաջնայինը կհատկացվեն ՀՀ մարզերում գործող արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90% ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2025/2026 ուսումնական տարվա համար նախատեսվել է արհեստագործական կրթական ծրագրով 322 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 272, որից 45-ը ՀՀ ներքին գործերի նախարարությանը, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:

Արհեստագործական կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված, մասնավորապես` «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում», «Կահույքի արտադրության տեխնոլոգիա», «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» և «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում»  մասնագիտություններին, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով նախատեսվում է շարունակել փորձարարական կարգով ներդրված` «Թատերական և տեսալսողական արվեստ» մասնագիտությանը, «Թռչող ապարատների ավիացոն և ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ թռչող ապարատների ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում» որակավորմամբ, «Գյուղատնտեսական մեքենայացում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ գյուղատնտեսության մեքենայացման» որակավորմամբ, «Ստոմոտոլոգիական գործ» մասնագիտությանը՝ «Ստոմոտոլոգիայի բուժքույր/բուժեղբայր» որակավորմամբ, «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտությանը՝ «Դիզայներ՝ համակարգչային գրաֆիկայի» որակավորմամբ, «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտությանը՝  «Լոգիստիկայի կազմակերպիչ» որակավորմամբ,  «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»  և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ, «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ և «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» մասնագիտությանը՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» որակավորմամբ, «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունների պահուստային տեղերի հատկացումը:

Ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության պահուստային տեղեր միջին մասնագիտական կրթական ծրագրով հատկացվել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ 2023-2024 թվականին մշակված և 2024-2025 ուսումնական տարվանից փորձարարական կարգով ներդրված «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» և «Պաշտպանական կառույցների շահագործում» մասնագիտություններով 2025-2026 ուսումնական տարում ընդունելություն կազմակերպելու համար:

2025-2026 ուսումնական տարում նախատեսվում է ներդնել նաև ներքոնշյալ մասնագիտությունները.

  1. Արհեստագործական կրթական ծրագրով.

1) «Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա» մասնագիտության «Մանող» որակավորում,

  1. Միջին մասնագիտական կրթական ծրագրով.

1) Պաշտանված գրունտի կենսատեխնոլոգիա մասնագիտության Տեխնիկ-ագրոնոմ  որակավորում:

 Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են 2 ուսումնական հաստատություններում: Ներկայումս որոշ ուսումնական հաստատություններ դիմել են նոր մասնագիտություններով համապատասխան լիցենզիա ստանալու համար, որոնց համար նախատեսվել են որոշակի տեղեր: Լիցենզաներ չստանալու դեպքում, մինչև ՀՀ կառավարության հաստատմանը սահմանված կարգով ներկայացնելը՝ կվերանայվի վերջնական քանակը, որը էական փոփոխության չի ենթարկվի և ընդհանուր տեղերի թիվը չի գերազանցի:

Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի  N 1449-Ն որոշումը՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավիչ բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով, որոշման նախագծի 3-րդ հավելվածով ներկայացված է հաստատման 2025-2026 ուսումնական տարվա համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը: Ցանկում նշված մասնագիտություներով ընդունվածներին տրամադրվելու է բարձր կրթաթոշակ հետևյալ սկզբմունքով.

«22. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը տրվում է ուսումնառող՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների (այսուհետ՝ գերակա ոլորտ) մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին.

2) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմության դեպքում:

  1. 22-րդ կետի՝

1) 1-ին ենթակետով սահմանված պահանջներին բավարարող ուսանողին առաջին կուրսում տրամադրվում է 50000 (հիսուն հազար) դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով՝

ա. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 (հիսուն հազար) դրամի չափով,

բ. 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 (քառասուն հազար) դրամի չափով.

2) 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող ուսանողին տրամադրվում է 25000 (քսանհինգ հազար) դրամի չափով կրթաթոշակ:»:

Հաշվի առնելով, որ առաջնահերթ մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել է մեկ տարի՝ նախարարությունը նպատակահարմար է համարել 2025-2026 թվականի համար առաջնահերթ մասնագիտությունների էական փոփոխութոյւն չկատարել: Ցանկից հանվել է  «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությունը, որի համար նախորդ ուսումնական տարում հատկացվել էր 200 անվճար ուսուցմամբ տեղ, իսկ ավելացել է միայն «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությունը՝ 20 անվճար ուսուցման տեղով, իսկ մնացած տեղերը նախատեսվել են գերակա մասնագիտություններով նոր լիցենզավորված ուսումնական հաստատություններին:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում արհեստագործական և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն  չի ակնկալվում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց  հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

 

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.3 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  N 1902-Լ որոշման հավելված 1-ի 11-րդ կետի 11 ենթակետի միջոցառումը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում»:

 

  

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության  2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման

 նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության  2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության  2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության  2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման    անհրաժեշտություն չկա:

  • Discussed

    03.06.2025 - 19.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1400

Print

Suggestions

Լուսինե Մինասյան

07.06.2025

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին» որոշման մեջ հստակեցնել մասնագիտությունների ցանկը ՝առաջնահերթությունը տալով այն մասնագիտություններին․որոնք ավելի շատ կխթանեն մեր երկրի գյուղատնտեսությունը,գինեգործությունը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: