«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«______» ____________ 2024 ԹՎԱԿԱՆԻ N______Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» N1440-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման հավելվածի 6-րդ կետի «վեցամսյա պարբերությամբ» բառերը փոխարինել «տարեկան պարբերականությամբ, իսկ վերահաշվարկ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վերահաշվարկ կատարելու օրվան հաջորդող օրը» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ «Վերահաշվարկի կատարման համար հիմք է հանդիսանում բանաձևերի մեջ նախորդ հաշվարկում կիրառված որևէ մեծություն 30 տոկոս շեմը գերազանցող շեղումը։»:
2) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառման դեպքում՝ պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսը (օրական ինքնարժեքը) նորմատիվային կամ պլանային ծախսումների միջին մեծություն է, որը տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՕԾ = ԸՕՊԾ/ՇՄԹ/ՏՕ,
որտեղ՝
ՕԾ-ն օրական ծախսի միջին մեծությունն է,
ԸՕՊԾ-ն էլեկտրոնային հսկողության ծառայության մատուցման (այսուհետ՝ նաև ԷՀ ծառայություն) ընդհանուր օպերացիոն պլանային (նորմատիվային) տարեկան ծախսումներն են,
ՇՄԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների միջին թվաքանակն է,
ՏՕ-ն տարվա օրերի թիվն է,
- ընդհանուր օպերացիոն պլանային ծախսերն, որպես ինքնարժեքի հաշվարկի մեջ ուղղակի և անուղղակի տարանջատմամբ դասակարգված ու ըստ գործառույթի գնահատված պլանային տարեկան ծախսումներ, հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԸՕՊԾ=ԱԾ+ԾՕԾ+ՉԾ,
որտեղ՝
ԱԾ-ն հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա դրությամբ ԷՀ ծառայություն մատուցող մասնագիտական և ուղղակի աջակցող (ներգրավված) ոչ մասնագիտական անձնակազմերի աշխատակիցների պլանային տարեկան աշխատանքային ընդհանուր ծախսումներն են,
ԾՕԾ-ն հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա դրությամբ ԷՀ ծառայության մատուցման համար անհրաժեշտ տարեկան պլանային ուղղակի և անուղղակի օպերացիոն ծախսումների ընդհանրությունն է,
ՉԾ-ն հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա դրությամբ ԷՀ ծառայությունների իրականացման համար չկանխատեսված այլ ծախսումների ընդհանրությունն է, որը հնարավոր չէր նախօրոք կանխատեսել և, որի կատարումը անհրաժեշտ է ծառայության պատշաճ որակով ու ժամանակին մատուցման համար,
Ա. ԷՀ ծառայություն մատուցող մասնագիտական ու ուղղակի աջակցող ոչ մասնագիտական անձնակազմերի տարեկան պլանային ուղղակի աշխատանքային ծախսումները հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԱԾ=ՖԸՏԱաշխ x (ՄԱԹ+ԱԱԹ)/ԸԱԹ,
որտեղ՝
ՖԸՏԱաշխ-ն ԷՀ ծառայություն մատուցողի պլանային ընդհանուր աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների տարեկան ֆոնդի մեծությունն է,
ՄԱԹ-ն հաշվարկի օրվա դրությամբ ԷՀ ծառայություն մատուցող մասնագիտական անձնակազմի աշխատակիցների փաստացի թվաքանակն է,
ԱԱԹ-ն հաշվարկի օրվա դրությամբ ծառայության մատուցմանն ուղղակի աջակցող ոչ մասնագիտական անձնակազմի աշխատակիցների փաստացի թվաքանակն է,
ԸԱԹ-ն ծառայություն մատուցողի ՖԸՏԱաշխ-ի հաշվարկի համար հիմք հանդիսացած աշխատակիցների ընդհանուր թվաքանակն է,
բ. օպերացիոն ծախսումները հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԾՕԾ=ՕԾուղղակի+ՕԾանուղղակի,
որտեղ՝
ՕԾուղղակի-ն ուղղակի (ուղղակիորեն վերագրվող) օպերացիոն պլանային ծախսումներն են,
ՕԾանուղղակի-ն անուղղակի (անուղղակիորեն վերագրվող) օպերացիոն պլանային ծախսումներն են,
ուղղակի օպերացիոն պլանային ծախսումները հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՕԾուղղակի=ԷՀՍԱՏՄ+ԷՀՍՎ+ԷՀՍՆ+ՍՏՍՎ+ԷՀԾԱՏՄ+2x(ԷԿԾ+ԿՀԾ)xԷՀՎԹ/ԸՎԹ+ԱՈՒԾ-ԾԳԾ,
որտեղ՝
ԷՀՍԱՏՄ-ն էլետրոնային հսկողության համակարգի բաղկացուցիչ մաս կազմող բոլոր սարքավորումների՝ սերվերների, էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային և գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների, արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքերի, ֆիքսված վերահսկման սարքակազմի, անձնական նույնականացման սարքերի, հաղորդող անլար սարքերի, համակարգչային տեխնիկայի ու համակարգի այլ բաղադրիչ հանդիսացող և մաշվածքամարվող (ամորտիզացվող) այլ տարրերի ու սարքավորումների ընթացիկ տարվա տարեկան ամորտիզացիոն մասհանումների մեծությունների հանրագումարն է,
ԷՀՍՎ-ն ծառայություն մատուցողի կողմից վարձակալված էլեկտրոնային հսկողության համակարգի և դրա բաղկացուցիչ մաս կազմող բոլոր սարքավորումների ընթացիկ տարվա վարձավճարների պլանային մեծությունների հանրագումարն է,
ԷՀՍՆ-ն էլետրոնային հսկողության համակարգի ու դրա բաղադրիչ այլ սարքավորումների ընթացիկ շահագործման համար անհրաժեշտ նյութերի ու փոխարինվող մասերի ձեռքբերման պլանային տարեկան ծախսումների մեծությունների հանրագումարն է, համաձայն՝ դրանք արտադրողի (արտադրողների) կողմից սահմանած պայմանների,
ՍՏՍՎ-ն էլետրոնային հսկողության համակարգի ու դրա բաղկացուցիչ մաս համարվող բոլոր սարքավորումների ընթացիկ տեխնիկական սպասարկման ծառայությունների և ոչ կապիտալ բնույթի վերանորոգման աշխատանքների պլանային տարեկան ծախսումների մեծությունների հանրագումարն է, համաձայն՝ դրանք արտադրողի (արտադրողների) կողմից սահմանած պայմանների,
ԷՀԾԱՏՄ-ն էլետրոնային հսկողության համակարգի ու դրա բաղկացուցիչ մաս համարվող բոլոր սարքավորումների համար կիրառվող ծրագրերի, ծրագրային ապահովման թույլտվությունների, լիցենզիաների ու այլ ոչ նյութական ակտիվ դասակարգված և ամորտիզացվող հիմնական միջոցների ընթացիկ տարվա ամորտիզացիոն մասհանումների մեծությունների հանրագումարն է,
ԷԿԾ-ն ծառայություն մատուցողի ընթացիկ տարվա էներգետիկ ու կոմունալ բնույթի ծախսումների մեծությունների տարեկան պլանային հանրագումարն է,
ԿՀԾ-ն ծառայություն մատուցողի ընթացիկ տարվա կապի ու հեռահաղորդակցության ծախսումների մեծությունների տարեկան պլանային հանրագումարն է,
ԷՀՎԹ-ն ընթացիկ տարում հաշվառված այն վարույթների միջին թվաքանակն է, որի դեպքում կիրառվել է էլեկտրոնային հսկողության միջոց և իրենից ներկայացնում է հաշվարկի (վերահաշվարկի) օրվա դրությամբ հաշվառված տվյալ վարույթների փաստացի թվաքանակի և հաշվարկին (վերահաշվարկին) նախորդող վերջին հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա դրությամբ նույն վարույթների համապատասխան թվաքանակի միջին թվաբանական արժեք, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԷՀՎԹ = (ԷՀՎԹ 1+ ԷՀՎԹ 2) / 2,
որտեղ՝
ԷՀՎԹ 1-ը և ԷՀՎԹ 2-ը համապատասխանաբար հաշվարկի (վերահաշվարկի) օրվա և դրան նախորդող հաշվարկի (վերահաշվարկի) օրվա դրությամբ այն վարույթների թվաքանակներն են, որոնց դեպքում կիրառվել է էլեկտրոնային հսկողության միջոց,
ԸՎԹ-ն ընթացիկ տարում հաշվառված ընդհանուր վարույթների միջին թվաքանակն է և իրենից ներկայացնում է հաշվարկի (վերահաշվարկի) օրվա դրությամբ հաշվառված տվյալ վարույթների փաստացի թվաքանակի և հաշվարկին (վերահաշվարկին) նախորդող վերջին հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա դրությամբ նույն վարույթների համապատասխան թվաքանակի միջին թվաբանական արժեք, որը հաշվարկվում է համաձայն հետևյալ բանաձևի՝
ԸՎԹ = (ԸՎԹ 1+ ԸՎԹ 2) / 2,
որտեղ՝
ԸՎԹ 1-ը և ԸՎԹ 2-ը համապատասխանաբար հաշվարկի (վերահաշվարկի) օրվա և դրան նախորդող հաշվարկի (վերահաշվարկի) օրվա դրությամբ վարույթների ընդհանուր թվաքանակներն են,
ԱՈՒԾ-ն այլ ուղղակի ծախսումների տարեկան պլանային հանրագումարն է, որը պետք է ներառվի ՕԾուղղակի-ի արժեքի հաշվարկի մեջ, սակայն արտացոլված չէ բանաձևի որևէ ուղղակի ծախսման հաշվարկի մեջ,
ԾԳԾ-ն էլետրոնային հսկողության համակարգի գերնորմատիվային ուղղակի ծախսումների մեծությունների տարեկան պլանային հանրագումարն է` կապված նյութերի, աշխատուժի և այլ ծախսումների գերածախսի, վնասված կամ խոտանված սարքավորումների՝ աշխատանքային վիճակի բերելու կամ օտարելու հետ կապված ծախսումների հետ,
գ. անուղղակի օպերացիոն պլանային ծախսումները, որպես ծախսային բեռնվածքի միանման տարրեր, հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ՕԾանուղղակի =
|
(ՎԾաշխ+ՏԾ+ՎԾվարձ․+ՎԾծառ․+ԳՆ+ՎՀՄՏՄ+ԷԿԾ+ԿՀԾ+ԱԱԾ)xԷՀՎԹ |
|
ԸՎԹ |
որտեղ՝
ՎԾաշխ-ն ծառայություն մատուցողի վարչական ու օժանդակող անձնակազմի պլանային աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների տարեկան ընդհանուր ֆոնդի մեծությունն է,
ՏԾ-ն ծառայություն մատուցողի տրանսպորտային լոգիստիկ ծախսումների մեծությունների տարեկան պլանային հանրագումարն է,
ՎԾվարձ-ն վարձակալված վարչական ու այլ նշանակության տարածքների վարձավճարների տարեկան պլանային ծախսումների մեծությունների հանրագումարն է,
ՎԾծառ․-ն վարչական ծառայությունների տարեկան պլանային ծախսումների մեծությունների հանրագումարն է,
ԳՆ-ն գրասենյակային նյութերի տարեկան պլանային ծախսումների մեծությունների հանրագումարն է,
ՎՀՄՏՄ-ն ոչ ընթացիկ ակտիվ համարվող վարչական ու այլ նշանակության գույքի ընթացիկ տարվա ամորտիզացիոն մասհանումների մեծությունների հանրագումարն է,
ԷԿԾ-ն ծառայություն մատուցողի էներգետիկ ու կոմունալ բնույթի ծախսումների մեծությունների տարեկան պլանային հանրագումարն է,
ԿՀԾ-ն ծառայություն մատուցողի կապի ու հեռահաղորդակցության ծախսումների մեծությունների տարեկան պլանային հանրագումարն է,
ԱԱԾ-ն այլ անուղղակի ծախսումների տարեկան պլանային հանրագումարն է, որը պետք է ներառվի ՕԾանուղղակի-ի արժեքի հաշվարկի մեջ, սակայն արտացոլված չէ բանաձևի որևէ անուղղակի ծախսման հաշվարկի մեջ,
ԷՀՎԹ-ն ընթացիկ տարում հաշվառված այն վարույթների միջին թվաքանակն է, որի դեպքում կիրառվել է էլետրոնային հսկողության միջոց,
ԸՎԹ-ն ընթացիկ տարում հաշվառված վարույթների ընդհանուր միջին թվաքանակն է,
- սպասարկվող պրոբացիայի շահառուների միջին թվաքանակը որոշվում է հաշվարկին (վերահաշվարկին) նախորդող վերջին հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա և հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա դրությամբ շահառուների համապատասխան թվաքանակի միջին թվաբանական արժեքով՝ հետևյալ բանաձևով՝
ՇՄԹ = (ՇԹ1+ ՇԹ2) / 2,
որտեղ՝
ՇԹ1-ն նախորդ վերջին հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա դրությամբ սպասարկվող պրոբացիայի շահառուների փաստացի թվաքանակն է,
ՇԹ2-ն հաշվարկի (վերահաշվարկի) կատարման օրվա դրությամբ սպասարկվող պրոբացիայի շահառուների փաստացի թվաքանակն է,
- տարվա օրերի թիվը տվյալ տարվա փաստացի օրերի թիվն է։
3) որոշման հավելվածի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
|
|
|
|
-
Discussed
02.06.2025 - 24.06.2025
-
Type
Decision
-
Area
Justice, Probation
-
Ministry
Ministry of Justice
Views 1424
Print