Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 16.06.2025 12:14:18 Նախագծի բովանդակության ուսումնասիրությունից ակներև է դառնում, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և լավագույն շահի պաշտպանության ոլորտում, ի թիվս այլ մարմինների, առանցքային դերակատարում ունեն նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ՝ ԽՀՄ)։ ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի № 631-Ն որոշմամբ հաստատված, գործող «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» 9-րդ կետով ամրագրված են ԽՀՄ-ների շուրջ 32 գործառույթներ, այդ թվում՝ նաև ՀՀ օրենքներով վերապահված այլ լիազորությունների իրականացում։ Կանոնադրության համաձայն՝ ԽՀՄ-ներն իրենց գործունեության ընթացքում պետք է ղեկավարվեն նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով։ Նույն կանոնադրության 9-րդ կետի 2-րդ ենթակետի դ) կետով ամրագրված է, որ ԽՀՄ-ները իրականացնում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթներ, ինչը չի համապատասխանում այժմ գործող «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին։ Նախագծի 21-րդ կետի 1) ենթակետի, 29-րդ , 37-րդ և 87-րդ կետերով ամրագրված երեխայի խնամքի կազմակերպմանն ուղղված ԽՀՄ-ների գործառույթների իրականացումը չի համապատասխանում կանոնադրությամբ առկա լիազորությունների շրջանակին։ Առաջարկը չի ընդունվել: Նախագիծը բխում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքից և համապատասխանում է այդ օրենքին: Ավելին, այդ օրենքով նախատեսված են նաև լիազորություններ, որոնք վերաբերում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչին համահունչ ներկայացվել է նաև համապատասխան գործիքակազմը: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի № 631-Ն որոշման փոփոխման, ապա այդ հարցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադառնալու է երեխայի իրավունքների և պաշտպանության նոր համակարգի ներդրման շրջանակում:
2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 16.06.2025 12:14:18 Առաջարկում ենք՝ 1. ԽՀՄ-ների կանոնադրությամբ ամրագրված երեխաների խնամքի լիազորությունների շրջանակը համապատասխանեցնել նախագծով ամրագրված ԽՀՄ-ների գործառույթներին։ Առաջարկն չի ընդունվել: ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի № 631-Ն որոշման փոփոխման, ապա այդ հարցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադառնալու է երեխայի իրավունքների և պաշտպանության նոր համակարգի ներդրման շրջանակում:
3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 16.06.2025 12:14:18 2. Նախագծի հավելված 1-ի 29-րդ կետում «լիազորությունների շրջանում» բառերը փոխարինել «լիազորությունների շրջանակում» բառերով։ Առաջարկն ընդունվել է:
4 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 16.06.2025 12:14:18 3. Վերանայել նախագծով ամրագրված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԽՀՄ-ների գործառույթների ( իրավիճակի ուսումնասիրություն, արձանագրության կազմում, փաստաթղթերի հավաքագրում և այլն) կազմակերպման սեղմ ժամկետները՝ , քանի որ ԽՀՄ-ին կից գործող ԽՀՀ-ները գործառույթներն իրականացնում են հասարակական հիմունքներով, իսկ դրանց պատշաճ իրականացումը նախագծով նախատեսված սեղմ ժամկետներում իրագործման առումով խնդրահարույց է։ Առաջարկը չի ընդունվել, կարգավորումները ներկայացվել են գործող օրենքներին համապատասխան:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: