Add to favourites
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հերմինե Մախսուդյան 30.05.2025 22:00:46 | Առաջարկում եմ,որ կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցիչներին հնարավորություն տալ քննական թեստը լրացնել կամ էլեկտրոնային տարբերակով(ինչպես անցկացվեց 2024թ.-ին),կամ թղթային տարբերակով(ինչպես իրականացվել է 2021-2023թթ): Չնայած համակարգչով աշխատելը հանդիսանում է 21-րդ դարի պահանջներից մեկը,այնուամենայնիվ ուսուցիչների մի մասի համար նախընտրելի է թղթային տարբերակը: | Առաջարկը չի վերաբերվում նախագծին | |||
| 2 | Հերմինե Մախսուդյան 02.06.2025 11:05:59 | Ես համամիտ եմ,որ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» նախագծին : Առաջարկում եմ տարեկետում տալ 2025թվականի այն դիմորդներին,ովքեր միասնական քննություններ են հանձնել և հավաքելով բարձր միավորներ հնարավորություն են ստացել սովորելու պետպատվերի շրջանակներում: Առաջարկում եմ տարեկետում տալ նաև այն ուսանողներին ,ովքեր բարձր առաջադիմությամբ ավարտել են ԲՈՒՀ-ը և ցանկանում են 2025թվականին շարունակել ուսումը մագիստրատուրայում: Նախագիծը հաստատվելու դեպքում կապահովվի կրթության անընդհատության և շարունակականության գործնընթացը: | Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը չի վերաբերվում նախագծին | |||
| 3 | Ալիսա Մարտիրոսյան 31.05.2025 23:30:39 | Միանշանակ կողմ եմ և ուրախ նման դրույթի հետ, քանզի նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունն ու շարունակականությունը ապահովել կնշանակի նպաստել նման քաղաքացիների ընթացիկ և հետագա աշխատանքների արդյունավետ կատարմանն ու նորանոր նվաճումների ձեռքբերմանը: | Ընդունվել է ի գիտություն | |||
| 4 | Քրիստինե Մուշեղյան 01.06.2025 00:52:58 | Գործընթացի թափանցիկության բարձրացման նպատակով առաջարկում եմ հաստատել հանձնաժողովի կողմից տարկետման վերաբերյալ կայացվող որոշումների հրապարակման կամ գրավոր մերժման պարզաբանում ներկայացնելու պարտադիր կարգը հետևյակ հիմնավորմամբ ՝ թափանցիկությունը կնվազեցնի հասարակական դժգոհությունը և կբարձրացնի վստահությունը։ | Ընդունվել է ի գիտություն Առաջարկը չի վերաբերվում նախագծին, իսկ գործընթացի ընթացակարգերը սահմանված են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ | |||
| 5 | Քրիստինե Մուշեղյան 01.06.2025 00:52:58 | Առաջարկում եմ խրախուսել հետադարձ ներդրումը՝ պարտադիր պայմանով։ Տարկետում ստացող քաղաքացին պետք է ուսումնական շրջանի ավարտից հետո ներգրավված լինի ՀՀ-ում գիտական կամ կրթական աշխատանքում՝ նվազագույնը 1 տարի։ Առաջարկի նպատակն է ՝ վերադասավորել պետական շահն ու անհատի կարիերան։ | Ընդունվել է ի գիտություն Առաջարկը չի վերաբերվում նախագծին, իսկ տարկետման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ | |||
| 6 | Քրիստինե Մուշեղյան 01.06.2025 00:55:46 | Առաջարկում եմ ընդգրկել մենթորական ուղեկցման մոդել։ Տարկետում ստացողներին հնարավորություն տալ ընդգրկվել պետական կրթամշակութային կամ գիտական նախագծերում՝ որպես մենթոր կամ մասնակից։Ուսանողի ներուժի նպատակային կիրառման խթանումը ցանկալի է։ | Ընդունվել է ի գիտություն Առաջարկը չի վերաբերվում նախագծին, իսկ տարկետման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ | |||
| 7 | Հայկ Մարդանյան 01.06.2025 05:40:12 | Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 11-րդ կետի՝ ՙՙտարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ՚՚: Վերոնշյալ կետին համահունչ՝ առաջարկում եմ սույն նախագծի 5-րդ կետում՝ ուսումնառության ընդունվելու վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը զինվորական կոմիսարիատ ներկայացնելու վերջնաժամկետը խմբագրել՝ այն երկարաձգելով մինչև 2025 թ. հոկտեմբերի 30-ը՝ սեպտեմբերի 30-ի փոխարեն: | Չի ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 11-րդ կետի կարգավորումը վերաբերվում է արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիներին, և չի տարածվում նոր տարկետում ստացող քաղաքացիների վրա | |||
| 8 | Հայկ Մարդանյան 01.06.2025 06:08:07 | Ասպիրանտական անվանացանկի՝ N3 հավելվածի վերնագրում, (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ) ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) բառակապակցության մեջ կա ավելորդ փակագիծ՝ ԴԻՄՈՐԴ բառից անմիջապես հետո: Առաջարկում եմ հանել ավելորդ փակագիծը N3 հավելվածի վերնագրից: Այս փոփոխությունը կնպաստի վերնագիրի ճշգրիտ կետադրությունը: | Ընդունվել է | |||
| 9 | Շուշանիկ Վասակյան 07.06.2025 17:21:06 | Ձեռնարկվող օրենսդրական նախաձեռնությունը ողջունելի է և ժամանակին՝ նկատի ունենալով, որ գիտության և կրթության ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդների ծառայությունից ազատումը կարող է նպաստել գիտական ներուժի պահպանմանը, կրթության անխափան ընթացքին և Հայաստանի մրցունակության բարձրացմանը։ Ներկայացնում եմ հետևյալ առաջարկները նախագծի լրացման և կատարելագործման նպատակով․ Սահմանել հստակ և թափանցիկ չափորոշիչներ՝ «նշանակալի նվաճում» հասկացության կիրառման համար։ Կարևոր է, որ այդ չափանիշները լինեն պարզ, օբյեկտիվ և կիրառելի տարբեր դեպքերի համար՝ ներառելով, օրինակ, միջազգային մրցույթներում հաղթանակներ, հրապարակումներ հեղինակավոր գիտական ամսագրերում, գյուտեր կամ հայտարարված արտոնագրեր և այլն։ Ստեղծել մասնագիտացված հանձնաժողով, որի կազմում կներառվեն ոլորտի գիտնականներ, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պետական մարմինների ներկայացուցիչներ՝ թեկնածուների ձեռքբերումների փորձագիտական գնահատման համար։ Տարկետման հնարավորությունը կիրառել նաև միջազգային ակադեմիական ծրագրերում ընդգրկված քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես՝ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կամ հետազոտական ծրագրերում մասնակցող ուսանողների ու գիտաշխատողների համար։ Քննարկել փուլային կամ ժամանակավոր տարկետման հնարավորությունը, երբ տարկետումը տրամադրվում է որոշակի ժամկետով՝ կրթական ծրագրի տևողության չափով, իսկ ծրագրի ավարտից հետո քաղաքացին պարտավորվում է անցնել զինվորական ծառայություն։ Առաջարկվող լրացումները հնարավորություն կտան ապահովել նախագծի ավելի արդյունավետ և արդարացի իրականացում՝ միաժամանակ պահպանելով հավասարակշռություն ազգային անվտանգության և գիտակրթական առաջնահերթությունների միջև։ Հարգանքով՝ Շուշանիկ Վասակյան | Ընդունվել է ի գիտություն Առաջարկը չի վերաբերվում նախագծին, իսկ տարկետման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ | |||
| 10 | Ժորա Հայրապետյան 07.06.2025 22:17:19 | Առաջարկում ենք տարկետում տրամադրել միչև ուսումանական ծրագրի ավարտը նեռարյալ | Ընդունվել է ի գիտություն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի համաձայն «10. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը» | |||
| 11 | Արմինե Եղիազարյան 11.06.2025 15:37:02 | Տարկետման տրամադրումը կրթության բնագավառում նշանակալի արդյունքներ ունեցող երիտասարդներին արդարացված է՝ եթե այն դիտարկվում է որպես պետական ռազմավարական գործիք՝ ուղղված գիտական և մասնագիտական ներուժի խթանմանը։ Այս նպատակով առաջարկվում է նաև մշակել հետևողական վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմներ, որպեսզի տարկետում ստացած անձինք իրականում շարունակեն ուսումնառությունը և հետագայում ծառայեն հասարակությանը իրենց ոլորտում։ | Ընդունվել է ի գիտություն |