Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման N3 հավելվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունումը պայմանավորված է «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր) լավարկելու և Ծրագրում ներառված որոշ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ։  

  1. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Ծրագրի համաձայն շահառուն և մեղվափեթակներ (մեղվաընտանիքների հետ միասին) վաճառողը պետք է ունենա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ, մինչդեռ վերջիններիս գործարքի պահին չունեն «գործող» կարգավիճակ, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել այդ դրույթը։ Ծրագրում սահմանված է միայն մեղվափեթակում առկա շրջանակների թիվը, սակայն կենսունակ մեղվաընտանիք ձեռք բերելու համար անհրաժեշտ է սահմանել նաև դրանց բնութագրերը (երկկողմանի մեղվապատված, ձվադրած, թրուրապատ կամ հարսնյակապատ, մայր մեղվի տարիք)։ Նախատեսվել են նաև մի շարք փոփոխություններ, որոնք կնպաստեն փաստաթղթերի շրջանառության դյուրացմանը, Ծրագրի արդյունավետության բարձրացմանը և մեղվափեթակների քանակի վերաբերյալ առավել հավաստի տեղեկատվության հավաքագրմանը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Մեղվաբուծության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականությունը միտված է նոր մեղվանոցների ձևավորմանն, առկա մեղվանոցների ընդլայնմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը և առկա բնատնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանն։ Այս նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվում է պետական աջակցության ծրագիր, որի շրջանակներում փոխհատուցվում է շահառուների կողմից ձեռք բերված մեղվաընտանիքների (մեղվափեթակների հետ միասին) արժեքի 50%-ը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ձեռք բերվող մեղվաընտանիքների կենսունակության ստույգ չափորոշիչների սահմանումը, շահառուի և վաճառողի կարգավիճակի հստակեցումը, փաստաթղթաշրջանառության դյուրացումը, Ծրագրի արդյունավետության բարձրացումը և մեղվափեթակների քանակի վերաբերյալ առավել ստույգ տեղեկատվության հավաքագրումը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերել առավել կենսունակ մեղվաընտանիքներ, կդյուրացվի փաստաթղթաշրջանառության գործընթացը, մեղվափեթակները կհաշվառվեն համայնքների տնտեսությունների գրքերում, ինչի շնորհիվ մեղվափեթակների վերաբերյալ կհավաքագրվի առավել ստույգ տեղեկատվություն, ինչպես նաև կհստակեցվի մոնիթորինգի գործընթացը:

       7․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:

       8․  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի N 1886-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «3. Առաջնահերթությունները, առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժնի՝ «28. բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունից:           

  • Discussed

    30.05.2025 - 14.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1699

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: