ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____________ 2025 թվականի N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» N 735-Ն որոշման N 1 հավելվածում.
1) 4-րդ կետում «սույն գլխի 6-րդ կետում չնշված» բառը հանել, իսկ «կարգով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ և 6.1-ին կետերով նախատեսված դեպքերի» բառերով և թվերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով․
«6.1․ Սահմանային շերտում գտնվող «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի այցելուները արգելոցի տարածք կարող են մուտք գործել առանց անցագրի, անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ ներկայացնելու՝ միայն օրվա լուսավոր ժամերին։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2025թ. ...................... ........
Երևան
-
Discussed
22.05.2025 - 06.06.2025
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 1738
Print