Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (այսուհետ՝ Նախագիծ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

Միկրոռեգիոնալ միավորի համակցված տարածական պլանավորման  փաստաթղթերում ներառված դրույթների միասնականությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել բնակավայրերի գլխավոր հատակագծերը հաստատելու մասին ՀՀ Կառավարության համապատասխան որոշումները:

Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան համայնքների գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր (Կառավարության որոշումներով հաստատված և ներկայումս գործող գլխավոր հատակագծերի դրույթները երբեմն հակասում են տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթների հետ)։

Նկարագրված իրավակիրառական խնդիրների լույսի ներքո՝ Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 04.04.2025թ. նիստի թիվ ԿԱ/99-2025 արձանագրության 3.2-րդ կետի հանձնարարականի արդյունքում մշակվել է սույն հիմնավորման առարկա հանդիսացող «Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված փաստաթղթի կազմում ներառված համայնքների  տարածական զարգացման քաղաքականության ապահովումը։ 

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարության կողմից, քննարկվել ՀՀ մարզպետների աշխատակազմերի հետ։ 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կարգավորվում է ՀՀ միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի պահանջների կիրառումը։ 

5․ Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտության առկայության մասին 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: 

6․ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

«Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման Նախագծի ընդունմամբ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ 

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Քաղաքաշինության կոմիտեի մասով 1-ին կետի՝ (Տարածքային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում)  1.1-ին ենթակետի («Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում» 2017-2024 թվականների ծրագրի շրջանակներում՝ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում) միջոցառման կատարումից։

  • Discussed

    21.05.2025 - 05.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1263

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: