Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ---  ---------- 2025 թվականի N ---- Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1․Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված  «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի այսուհետ՝ Ծրագիր իրականացման անհրաժեշտությունն է։

 2․Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակներում 29-րդ կետի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամփոփելով հաշվետվությունները փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցում է մարզպետի աշխատակազմի հաշվեհամարին, մինչդեռ դա տեխնիկապես անհնար է, արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկվել է համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության «Մթերատվության բարձրացման փորձնական» Ծրագրի 29-րդ կետում և ամրագրել՝ «Նախարարությունը, ամփոփելով հաշվետվությունները և ուսումնասիրությունների արդյունքները 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է դրական եզրակացություն մարզպետի աշխատակազմին՝ նախատեսված գումարները կազմակերպություններին փոխանցելու վերաբերյալ»։

3․Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Ծրագրի իրականացումն ապահովելն է՝ կազմակերպություններին եռամսյակային արդեն իսկ ներկայացված հաշվետվությունների հիման վրա իրականացված կովերի արհեստական սերմնավորման ծառայությունների դիմաց գումարի փոխանցումը ապահովելը։

 

4․Պետական բյուջեի վրա ազդեցությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

5․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 9-րդ կետ «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում», 9.1-րդ ենթակետ՝ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության իրականացում»:

 

6․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 7․Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումն հնարավորություն կտա կազմակերպություններին աջակցություն տրամադրելով հանրապետության որոշ մարզերում, կովերի արհեստական սերմնավորման գործընթացի իրականացման միջոցով նպաստել նախիրներում ընդգրկուն տոհմասելեկցիոն աշխատանքների ծավալմանը, տավարի գենոֆոնդի բարելավմանը և մթերատվության բարձրացմանը։

         

  • Discussed

    19.05.2025 - 09.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1685

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: