ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 963-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման ընթացակարգերը գործող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև գործնական կիրառության ընթացքում ի հայտ եկած կարգավորման օրենսդրական բացերի լրացման անհրաժեշտությամբ: Ներկայումս օդանավ շահագործողներին օդանավ շահագործողի վկայականի (այսուհետ՝ Վկայական) տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 963-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
Նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․
1) հստակեցվել է առևտրային նպատակով օդապարիկների շահագործման համար Վկայականի տրամադրման ընթացակարգը՝ հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի ապրիլի 2-ի N 03-Ն հրամանով օդապարիների շահագործման կանոնակարգի պահանջները․
2) հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգայի կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից անօդաչու թռչող համակարգերի սերտիֆիկացման վերաբերյալ հրապարակած նոր միջազգային ստանդարտները՝ առաջարկվել է անցումային կարգավորում՝ նախքան անօդաչու թռչող համակարգերի (RPAS) և էլեկտրական շարժիչով վերթիռների (eVTOL) շահագործման վկայագրման նոր պահանջների և ընթացակարգերի մշակումը,
2) առաջարկվում է պատասխանատու կառավարման անձնակազմի թեկնածուների գնահատման ժամանակ 1-ին թեստավորման առաջադրանքը չհաղթահարելու դեպքում կրկնակի թեստավորման հնարավորություն,
3) սահմանվել է դրույթ, որի հիման վրա օդանավ շահագործողի վկայականի տրամադրման (ներառյալ վկայականի վերահաստատման և վկայականի գործողության ժամկետի երկարաձգման) ժամանակ կոմիտեի կողմից 4-րդ՝ տեսչական ստուգումների փուլում պայմանագրային կազմակերպությունների (contracted actvities) համապատասխանության գնահատման վերաբերյալ,
4) վկայականի գործողության ժամկետի երկարաձգումը և վերահաստատումը վերաբերում է արդեն իսկ գործող օդանավ շահագործող կազմակերպություններին, որոնք գործող ավիաընկերություններ են, և Կոմիտեն մշտական պետական վերահսկողություն է իրականացնում վերջիններիս նկատմամբ, որի ընթացքում վեր են հանվում թերություններ և պահանջում դրանց վերացումը սահմանված կարգով և ժամկետներում։ Նախագծով առաջարկվում է նախատեսել դրույթ առ այն, որ եթե վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ վերահաստատման ժամական հայտնաբերվում են թերություններ (ինչը գործող ավիաընկերության պարագայում բնականոն երևույթ է), որոնք 1-ին մակարդակի թերություններ չեն, այսինքն՝ չեն վտանգում թռիչքների անվտանգությունը կամ ուղղակի ազդեցություն չունեն թռիչքային անվտանգության վրա, ապա վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կամ վկայականը վերահաստատվել՝ արձանագրված թերությունները սահմանված կարգով և ժամկետում վերացնելու պայմանով։ Սահմանված ժամկետում այդ թերությունները չվերացնելու դեպքում վկայականի գործողությունը ենթակա է սույն կարգի համաձայն կասեցման։
5) պատասխանատու կառավարման անձնակազմի թեկնածության համար ներկայացվող հայտում առաջարվում է ավելացնել նաև տեխնիկական սպասարկման պատասխանատու անձի թեկնածությունը ևս՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի N 10-Ն հրամանով նախատեսված դեպքերում
6) կատարվել են մի շարք տեխնիկական և գործընթացային փոփոխություններ և լրացումներ:
- Առաջարկվող կարգավորմանբնույթը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման պարագայում ՀՀ օդային փոխադրողներին օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացը լիարժեքորեն կհամապատասխանեցվի միջազգային պայմանագրերին, այդ թվում՝ Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին, ԻԿԱՕ-ի կողմից հրապարակած ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին: Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա՝ ապահովելով վկայականի տրամադրման գործընթացի հստակությունն ու մատչելիությունը օդանավ շահագործողների համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 68-րդ կետի կատարման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի դրույթներին և, առավել հնարավոր չափով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացման համատեքստում։
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
-
Discussed
19.05.2025 - 04.06.2025
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1254
Print