Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՄԱՃԱՐԱԿԻ և ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ և ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ    

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի Հանրային առողջապահության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 574-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջով: Նախագծի ընդունման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահական անվտանգության համակարգի արդյունավետ գործունեությունը համաճարակային և համավարակային իրավիճակներում՝ ստեղծելով միասնական, համակարգված և գործողությունների հստակ հաջորդականությամբ մշակված պլան։

Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ COVID-19 համավարակը, ցույց տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է իրավական ձևով հաստատել «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը», որը կնպաստի հանրային առողջապահության պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև արագ և արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը՝ կանխելով հիվանդությունների լայն տարածումը և սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները։

2. Առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը

Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն ամրագրել համաճարակի և համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության համակարգի պատրաստվածության և արձագանքման համար անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, ինչպես նաև ապահովել պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, և այլ շահագրգիռ կառույցների միջև համագործակցությունը համաճարակի կամ համավարակի ժամանակ:

Կարգավորումները նախատեսում են՝

  • պատրաստվածության և արձագանքման միջոցառումների պլանավորում և իրականացում,
  • համաճարակի/համավարակի դեպքում արագ արձագանքման համակարգված գործողությունների իրականացում,
  • ռիսկի հաղորդակցման, տեղեկատվության տարածման և հասարակական իրազեկման մեխանիզմներ,
  • մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում,
  • միջազգային համագործակցության շրջանակներում գործողությունների ներդաշնակեցում։

Նախագծով կարգավորովում են համաճարակի/համավարակի ներուժով նոր գրիպի և այլ շնչառական ախտածինով պայմանավորված հիվանդությունների պատրաստվածության և արձագանքման գործողությունները և հանրային առողջապահական միջոցառումները՝ համաճարակից/համավարակից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, որոնք կարող են կիրառվել ցանկացած համաճարակի/համավարակի ներուժով ցանկացած շնչառական վարակի նկատմամբ:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրային առողջապահության ոլորտում համաճարակին/համավարակին դիմակայելու ազգային կարողությունների ամրապնդում, առողջապահական ռիսկերի նվազեցում և բնակչության կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացում։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 574-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջը:

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1958

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: