ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2025 թվականի N ------ -Ն
ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել․առանց փորձաքննության պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքերը` համաձայնՀավելվածի։
- Սույն որոշման մեջ օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 3-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի
_______________ _____-ի N_____Ն որոշման
ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
- Պեստիցիդները և ագրոքիմիկատները առանց փորձաքննության՝ լիազոր մարմնի տված
եզրակացության հիման վրա կարող են ներմուծվել.
- Կառավարության կողմից սահմանած պարզեցված ընթացակարգով գրանցված
ագրոքիմիկատների կամ պեստիցիդների ներմուծման ժամանակ՝ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակի համար իրականացված ազդող նյութի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ ներմուծողի կողմից թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող լաբորատոր փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթղթի առկայության դեպքում․
- Եվրասիական տնտեսական միության անդամ (այսուհետ՝ ԵԱՏՄ) պետություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող խմբաքանակի ազդող նյութի համար անդամ պետություններից որևէ մեկում իրականացված լաբորատոր փորձաքննության վերաբերյալ ներմուծողի կողմից թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող լաբորատոր փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթղթի առկայության դեպքում․
- Օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի,
ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծվող խմբաքանակի համար ներմուծողի կողմից թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող լաբորատոր փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթղթի առկայության դեպքում։
- Առանց փորձաքննության պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ ԵԱՏՄ
տարածքից տեղափոխման ժամանակ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք լիազորված մարմին են ներկայացնում`
- դիմում (ֆիզիկական կամ իրավաբանական անձինք դիմումում
ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).
- ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.
- ներմուծվող կամ ԵԱՏՄ տարածքից տեղափոխվող պեստիցիդների կամ ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).
4) բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը․
5) ներմուծվող կամ ԵԱՏՄ տարածքից տեղափոխվող խմբաքանակի համար՝ փորձարկման
լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթուղթը․
6) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող կամ ԵԱՏՄ տարածքից տեղափոխվող
խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը։
- Լիազորված մարմինը սույն որոշման 1-ին կետով սահմանված դեպքերում
պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծման կամ ԵԱՏՄ տարածքից տեղափոխման դեպքում՝ ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և այն ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ ԵԱՏՄ տարածքից տեղափոխման մասին եզրակացություն համաձայն Ձևի։
Լիազորված մարմինը հայտատուի ներկայացրած հայտն ստանալուց հետո հայտում կամ դրան կից փաստաթղթերում թերությունների կամ անհամապատասխանությունների առկայության դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին: Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է համալրի դրանք կամ վերացնի անհամապատասխանությունները:
- Պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման կամ ԵԱՏՄ տարածքից տեղափոխման
մասին եզրակացության տրամադրումը մերժվում է, եթե՝
1)սույն հավելվածի 4-րդ կետում սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ անհամապատասխանությունները և չի ներկայացնում համալրված փաստաթղթերը․
2) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի փորձաքննության արդյունքները բացասական են․
3) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծման կամ ԵԱՏՄ տարածքից տեղափոխման
մասին եզրակացության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է։»։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔԻՑ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ______
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔԻՑ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու ____________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
____________________________________________________________________________
(գտնվելու վայրը կամ հասցեն)
Արտադրող երկիրը ____________________________________________________________
Արտադրող կազմակերպությունը_______________________________________________________
(անվանումը և գտնվելու վայրը)
Մատակարարը ______________________________________________________________________
(անվանումը և գտնվելու վայրը)
|
Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի առևտրային անվանումը |
Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ազդող նյութի անվանումը |
ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը |
Քանակը (կգ կամ լ) |
Թողարկման և պիտանելիության ժամկետի ավարտի ամիսը, տարեթիվը, |
|
|
|
|
|
|
Համաձայն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության՝ թույլատրվում է ________________________________________________________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը ներկրել/տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
|
Կատարող |
————————— (ստորագրությունը) |
———————————————— (անունը, ազգանունը, պաշտոնը) |
|
____ ___________ 20 թ. |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները `
- 3-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակով» բառից հետո հանել «, բացառությամբ օրգանական և օրգանա-հանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց դեպքում փորձաքննությունը՝ յուրաքանչյուր խմբաքանակի համար ներմուծողի կողմից տրամադրված լաբորատոր փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթղթի ուսումնասիրությունն է» բառերը․
- 24․1-ին, 24․2-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած․
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիս 3-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
15.05.2025 - 05.06.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1830
Print