Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ 

ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացուն տրված տարկետման դադարեցման (հիմք առաջանալու պարագայում)  ընթացակարգի պարզեցման անհրաժեշտությամբ:

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտը:

Տարկետում ստացած քաղաքացիները բուհից հեռացվելու կամ ազատվելու դեպքում (այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ սովորելու տեղափոխվելու, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու, ՀՀ օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառներով) կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

Ըստ գործող կարգի 9-րդ և 10-րդ  կետերի՝

«9. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:

  1. Սույն կարգի հիմքով տարկետում ստացած ուսանողների ուսումնառությունը դադարելու, կամ սույն կարգի N 2 հավելվածով սահմանված այլ մասնագիտությամբ սովորելու տեղափոխվելու դեպքում բուհերը պարտավոր են 5-օրյա ժամկետում դրա մասին հայտնել նախարարությանը և քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանմանը»:

Բուհից հեռացված/ազատված ուսանողների տարկետումը դադարեցնելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համաձայն կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ընդ որում յուրաքանչյուր քաղաքացու համար պատրաստվում է առանձին նախագիծ, քանի որ նրանց տվյալները ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում: Կառավարության որոշման նախագիծ մշակելու գործընթացում առաջանում են տարբեր խոչընդոտներ՝ կապված քաղաքացու տվյալների ճշգրտման, ժամկետների հետ, որոնք կարող կարող են անդրադառնալ  զորակոչի կազմակերպման գործընթացի վրա:

Նախագծով փոփոխություններ են նախաձեռնվել կարգի 11-րդ և 12-րդ կետերում՝ քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու հետ կապված հարցերը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած համապատասխան ստորաբաժանման միջոցով կարգավորելու և Կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին կառավարության որոշման նախագիծ չներկայացնելու նպատակով:

 Առաջարկվում է կարգի 9-րդ կետով նախատեսված ուսումնառությունը շարունակելու վերաբերյալ փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու, ինչպես նաև կարգի 10-րդ կետով սահմանված  դեպքերում քաղաքացուն տրված  տարկետման իրավունքը համարվի դադարեցված  առանց Կառավարության որոշման (ուսումնառությունը դադարեցվի փաստի ուժով), որի վերաբերյալ զինվորական հաշվառումն իրականացրած համապատասխան ստորաբաժանումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով  փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով պատշաճ ծանուցում ապահովի քաղաքացուն՝  ծանուցման մեջ նշելով  զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետը: Արդյունքում հնարավոր կլինի քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնել առանց Կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին կառավարության որոշման նախագիծ ներկայացնելու:

3. Ակնկալվող արդյունքը.

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել բուհից հեռացված/ազատված ուսանողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման դադարեցման գործընթացը:

4. ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

5․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

       ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7․ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

    Նախագծի կապը բացակայում է ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Discussed

    14.05.2025 - 29.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1752

Print

Suggestions

Լիանա Սարգսյան

16.05.2025

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են զինվորական ծառայությունից տարկետման դադարեցման ընթացակարգի պարզեցմանը և գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Դրանք կթեթևացնեն վարչարարական բեռը՝ քաղաքացու վերաբերյալ առանձին որոշման նախագիծ մշակելու անհրաժեշտությունը վերացնելով։ Արդյունքում, ուսումնական գործընթացից դուրս մնացած քաղաքացիների վերաբերյալ որոշումները կկայացվեն ավելի արագ և հստակ։ Այս մոտեցումը նպաստում է զորակոչի գործընթացի կազմակերպվածության բարելավմանը։ Նախագիծն ունի կիրառական նշանակություն և լուծում է գործնական խնդիր։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: