«ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«..........» «..........................» 2025թ. N……-Լ
«ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի N 138-Լ որոշման N 2 հավելվածի 1.1-ին կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տեքստիլ արդյունաբերության ոլորտում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրի իրականացման նպատակով ստեղծել «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ (այսուհետ՝ Հիմնադրամ):
- Հիմնադրամին ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման N 2 հավելվածի 1.1 կետով սահմանված տեքստիլ ոլորտի արդյունավետ և համակարգված զարգացմանը, նոր ռազմավարությունների և ծրագրերի իրականացմանը նպաստող տեքստիլ ոլորտի օպերատոր։
- Սահմանել, որ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
- Հաստատել Հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
- Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ------- (նույնականացման քարտ՝ ----, տրված՝ ----թ., ----ի կողմից):
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի՝ օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.
2) Հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.
3) Մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ Հիմնադրամի հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
07.05.2025 - 22.05.2025
-
Type
Decision
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 1415
Print