Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 08-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող օրենսդրության համաձայն՝ «զինապարտ քաղաքացիներին անձնագիր կամ նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու (բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող պահեստազորում հաշվառված կամ «Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց) կամ ըստ բնակության վայրի հաշվառելու գործողությունները կատարում են՝

- նախազորակոչային տարիքի քաղաքացու դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ ներկայացվելու և դրանում զինվորական հաշվառման կանգնած լինելու վերաբերյալ նշումների առկայության պարագայում,

- զորակոչային տարիքի քաղաքացու դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ ներկայացվելու և դրանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած լինելու վերաբերյալ նշումների առկայության պարագայում,

- պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պահեստազորում հաշվառված քաղաքացու դեպքում՝ զորակոչված կամ ազատված կամ պահեստազորում հաշվառված լինելու վերաբերյալ նշումներով զինվորական գրքույկ կամ սահմանված կարգով տեղեկանք ներկայացվելու պարագայում։

Մինչդեռ, «Նույնականացման քարտերի մասին» օրենքի կարգավորումների համաձայն, նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին, ի թիվս այլնի, ներկայացնում է՝ նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։

Նույն օրենքով սահմանված է նաև նույնականացման քարտը փոխանակելու համար պահանջվող փաստաթղթերը, որում առկա չէ վերոգրյալ պահանջը։

Հարկ է նաև նշել, որ նույնականացման քարտ տրամադրելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին հաշվառված լինի բնակչության պետական ռեգիստրում, այլապես քարտի տրամադրումը մերժվում է («Նույնականացման քարտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետ)։

Միևնույն ժամանակ, համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված N 1 hավելվածի վերջին պարբերության, ռեգիստրում Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների հաշվառումը կատարվում է զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում:

Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ տարբեր իրավական ակտերում միևնույն հարաբերությունները կանոնակարգող նորմերը միատեսակ չեն, ինչն էլ տալիս է տարընկալման տեղիք և հանգեցնում ոչ միատեսակ մոտեցման միևնույն իրավահարաբերությունները կանոնակարգող դրույթներում՝ այդպիսով խոչընդոտելով քաղաքացիների իրավունքների իրացմանը։

Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնականացման քարտ ստանալուց, փոխանակելուց, ինչպես նաև հասցեով հաշվառվելու դեպքում անհրաժեշտ և բավարար է, որ զինապարտ քաղաքացին ունենա զինվորական հաշվառում, այսինքն նշանակություն չունի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած լինելու վերաբերյալ նշումը, ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 11-ի N 1269-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։

2 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել իրավական ակտերում անհամապատասխանությունները։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

6 Ակնկալվող արդյունքը

Ներկայիս իրավական ակտերը իրարամերժ են, ու շատ հաճախ տարընկալումների առիթ են տալիս, ինչն էլ առաջացնում է հանրային դժգոհություն։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի իրավական ակտերում անհամապատասխանությունները։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    06.05.2025 - 21.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1555

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: