«Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի համաձայն՝ հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողն ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա, որի ցանկը սահմանում է Կառավարությունը։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է ըստ տեսակների սահմանել ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 8-րդ ուղղության 1․1-ին գործողությունից։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Կառավարության որոշմամբ կսահմանվեն հատուկ տեխնիկայի այն տեսակները, որոնք ընդգրկվում են ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
06.05.2025 - 21.05.2025
-
Type
Decision
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 1642
Print