ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշմամբ, ի թիվս այլ պետական մարմինների, սահմանվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) զինծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները), իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի N 1218-Լ որոշմամբ հաստատվել է Ծառայության զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանների նկարագիրը:
««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ծառայությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, իսկ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ այն ներառվել է վարչապետին ենթակա մարմինների թվում:
Վերոգրյալի կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ պետական պահպանության ծառայության առանձնահատկություններից և հատուկ բնույթից ելնելով՝ զինծառայողներին նոր, հարմարավետ ու որակյալ համազգեստով ապահովելու, այն արդիականացնելու և Ծառայության պահանջներին համապատասխանեցնելու հրամայականով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է հաստատել Ծառայության զինծառայողների հանդերձանքի հետևյալ նոր տեսակները՝ կեպի գլխարկ, տակտիկական տաբատ, բաճկոն, դասական կոստյում, տակտիկական կոշիկ, երկարաթև և կարճաթև վերնաշապիկներ, ինչպես նաև ամենօրյա նոր համազգեստի համար թևքանշան ու ուսադիրներ, իսկ գործող համազգեստի հնաոճ և ոչ համարավետ լինելու պատճառով փաստացի չօգտագործվող որոշ տեսակներ դուրս կգան միասնական համազգեստի տեսականու ցանկից: Հարկ է նշել, որ համապատասխան նախագիծը շրջանառվում է սույն Նախագծի հետ համատեղ:
Հաշվի առնելով վերոնշյալը, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և պետական պահպանության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման մեջ՝ համապատասխանեցնելու այն «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծով առաջարկվող դրույթներին:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների իրային ապահովության չափաքանակներում ներառված համազգեստի տեսակները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի N 1218-Լ որոշմամբ հաստատված միասնական համազգեստին:
Բացի այդ, Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական պահպանության ծառայության պետին վերապահել իրավասություն սահմանելու Ծառայության այն ստորաբաժանումների ցանկը, որոնց զինծառայողների հանդերձանքի կրման ժամկետները կկրկնապատկվեն՝ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված զինվորական համազգեստ կրելու հաճախականությունից ելնելով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:
- 4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների հանդերձանքի նոր տեսակների իրային ապահովության չափաքանակները, ինչպես նաև ՀՀ պետական պահպանության ծառայության պետին իրավասություն կվերապահվի սահմանելու Ծառայության այն ստորաբաժանումների ցանկը, որոնց զինծառայողների հանդերձանքի կրման ժամկետները կկրկնապատկվեն՝ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված զինվորական համազգեստ կրելու հաճախականությունից ելնելով:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի վերաբերյալ տեղեկանքը և հաշվարկ-հիմնավորումը ներկայացվում են:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից «Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»։
-
Discussed
06.05.2025 - 22.05.2025
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
State Protection Service
Views 1456
Print