Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 J W 21.05.2025 01:24:09 Նկատառումներ 318 որոշման ՝ ներկայիս գործող տարբերակի (Որոշում) և առաջարկվող փոփոխությունների (Նախագիծ) վերաբերյալ. 1. Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի դրույթով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք է վերապահվում պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավման ենթակա անձանց համար՝ միայն հիվանդանոցային բժշկական օգնության և հիվանդանոցային փորձաքննության պարագայում, սակայն վարժական հավաքների կանչվածների ճնշող մեծամասնության համար այդ հետազոտությունները հիվանդանոցային պայմաններում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, և դրանք իրականացվում են արտահիվանդանոցային պայմաններում: Ներկա իրավիճակում վարժական հավաքներին կանչվողների ռազմաբժշկական փորձաքննության համար անհրաժեշտ բժշկական տվյալներն ապահովելու նպատակով զինկոմիսարիատները քաղաքացիներին առաջարկում են թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններն (օրինակ՝ մագնիսառեզոնանսային հետազոտություն, համակարգչային շերտագրում և այլն) անցնել սեփական միջոցների հաշվին, ինչի հնարավորությունը քաղաքացիների զգալի մասը չունի: Արդյունքում, զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու փաստը զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներն արձանագրում են միայն վճարունակ քաղաքացիների կողմից համապատասխան բժշկական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու պարագայում, իսկ սեփական միջոցների հաշվին հետազոտվելու հնարավորություն չունեցող քաղաքացիները՝ զինվորական ծառայության համար փաստացի ոչ պիտանի վիճակում բավարար փաստարկներ չունենալով, տեսականորեն կարող են ընդգրկվել վարժական հավաքներին: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետում «հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն» բառերը փոխարինել «զինկոմիսարիատների կողմից հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար ուղեգրման պարագայում» բառերով: 2. Որոշման 4-րդ հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն՝ «Զինվարոկան ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված անձանց ուղեգրումները պետք է իրականացվեն բացառապես ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության, զինվորական հոսպիտալների և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով, սակայն նշված Օրենքի դրույթով սահմանված անձանց շրջանակում են նաև Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց ուղեգրումը ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության, զինվորական հոսպիտալների և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով փաստացի իրագործելի չէ: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 4-րդ հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող» բառերով: 3. Համաձայն ներկայացված Նախագծի՝ Որոշման 4-րդ հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի լրացմամբ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններն առանց հերթագրման կազմակերպել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված անձանց համար, որոնց շրջանակում նշված Օրենքի դրույթով ընդգրկվում են նաև Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, սակայն ըստ ներկայացված նախագծի Հիմնավորման («Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը» բաժնի վերջին պարբերություն)՝ առանց հերթագրման բժշկական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների բուժման և ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպման սահմանված ժամկետների պահպանմամբ, Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների մարտունակությունն ու ֆունկցիոնալությունն ապահովելու և ռազմաբժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու պահանջով: Վերոգրյալի հաշվառմամբ, առանց հերթագրման պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման անհրաժեշտությունն արդիական է միայն Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պարագայում, և Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա այդ դրույթի տարածման անհրաժեշտությունը բացակայում է, ուստի խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 4-րդ հավելվածի 12-րդ կետի 1-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ ավելացնել «Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներ, քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք,» բառերը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: