«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Անհրաժեշտություն․
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություն առաջնորդվում է ԵԱՏՄ սահմանված կարգավորումներով։
2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 035/2014) դրույթներով սահմանված պահանջները։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ հաշվի առնելով, որ ներկայումս ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանված պարտադիր պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջները։
Միևնույն ժամանակ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանը, մասնավորապես՝ Հոդված 1-ի սահմանումները, Հոդված 3-ի կիրառության ոլորտը, Հոդված 4-ով նախատեված մակնշմանը վերաբերվող դրույթները։
Ինչ էլ հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ տվյալ օրենքում։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր և վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը։ Չնայած այս հանգամանքին՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք (հին տուփերով)։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ծխախոտային արտադրանքի արտադրություն և ներմուծում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, սակայն ծխախոտային արտադրանքի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում հանդիպել են այնպիսի իրավիճակներ, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձը կրկին կատարում է միևնույն վարչական իրավախախտումը, որի արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», ինչն էլ իր հերթին անհրաժեշտություն առաջացրեց կատարել փոփոխություններ նշված օրենքում՝ ներառելով այդ երկու օրենքներում նաև Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար պահանջներ։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Հաշվի առնելով, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենք»-ով կարգավորվում են միայն Հայաստանի Հանրապետությունում կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրատեսակների հետ կապված իրավակարգավորումները, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություն առաջնորդվում է ԵԱՏՄ սահմանված կարգավորումներով, անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև նշված օրենքում։
4․ Կարգավորման նպատակը.
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակաուղղված է ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարման ապահովմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության օրենսդրության դրույթներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը․
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի արտադրության ու շրջանառության դեպքերի բացառումը։
7․ Այլ տեղեկություններ․
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 11-րդ «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» կետի դրույթներից։
-
Discussed
05.05.2025 - 20.05.2025
-
Type
Law
-
Area
Healthcare, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 1868
Print