Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____» ______________ 2025 թվականի N _______ -Ն

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 2 հավելվածի 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7․1-րդ կետով․

«7.1. Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայական ունեցող աշխատողի աշխատանքային ստաժը հաշվարկելիս աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է երկու գործակցի կիրառմամբ:»։

2․ Որոշման N 5 հավելվածի 3-րդ շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողներ ։»։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  1. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի վկայական ունեցող աշխատողներին նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ անկախ քաղաքացու դիմելու հանգամանքից։

 

                                                         Հայաստանի Հանրապետության

                                                                        Վարչապետ                                                       Ն. Փաշինյան

    ք. Երևան

 

  • Discussed

    05.05.2025 - 21.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2233

Print

Suggestions

Հայկուհի Դանիելյան

09.05.2025

Ողջույն։ Խիստ պատասխանատու աշխատանք, որն ըստ արժանվույն է գնահատվում բոլոր երկրներում, եթե այժմյան աշխատավարձը կարելի համարել բարձր, կենսաթոշակի հարցում թերացումը մեծ է։ Մեր դիսպետչերների աշխատանքը իր բարդությամբ շատ հարցերում գերազանցում է եվրոպական որոշ երկրների աշխատանքին, բայց իրենց թոշակները աշխատավարձերին համարժեք են, իսկ դուք դեռ մտածում եք 2 գործակից բարձրացնել, թե ոչ։ Որակ պահանջել ինչպես առաջատար երկրներում , բայց չապահովել արժանավայել վարձատրություն , հարիր չէ

Լևոն Ղարիբյան

08.05.2025

Ավիակարգավարների (կամ՝ օդային երթևեկության կարգավորողների) աշխատանքը օդային տրանսպորտի համակարգի հիմնասյուներից մեկն է։ Նրանց մասնագիտական գործունեությունը հաճախ կատարվում է ծայրահեղ լարված և պատասխանատու պայմաններում՝ ուղղակիորեն ազդելով թռիչքների և ուղևորների կյանքի անվտանգության վրա։ Հաշվի առնելով հետևյալ հանգամանքները՝ • ծառայության բարձր ռիսկայնությունը, • առողջության վրա երկարաժամկետ բեռնվածությունը (հոգեկան և ֆիզիկական), • մասնագիտության համար անհրաժեշտ երկարատև ուսուցումն ու մշտական վերապատրաստումները, • սահմանափակ աշխատանքային տարիքը (շատ երկրներում կարգավարները թոշակի են անցնում ավելի վաղ), հիմնավորված է ավիակարգավարների համար թոշակների վերանայման և բարձրացման անհրաժեշտությունը։

Կարինե Աբրահամյան

08.05.2025

Ավիակարգավարի աշխատանքը բարդ է, սթրեսային և հերթափոխային, ինչի հետևանքով ավիակարգավարները առողջական խնդիրների են հանդիպում դեռ վաղ տարիքից, նման մարդիկ պետք է ստանան պետական աջակցություն, զգան ապահով` իրենց երկրին ծառայելով։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: