Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

«___» ___ 2025 թվականի  N – Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» N431-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները․

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1 կետով․

«2.1 Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման վերաբերյալ տարածական տեղեկատվության կիրառման նպատակով, ցամաքային տարածքի ծածկույթի քարտեզագրական շերտերի կազմման և ազգային գեոպորտալին ինտեգրման համար, համաձայն հաստատված ՀՍՏ451-2024 «Ցամաքային տարածքի ծածկույթի» ազգային ստանդարտի՝ ստեղծվում են համապատասխան թեմատիկ քարտեզագրական շերտեր։ Թեմատիկ քարտեզագրական շերտերը ստեղծվում և թարմացվում են 5 տարին մեկ»։

2) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1 կետով․

«Համայնքի ղեկավարը ստեղծում է 2.1 կետով սահմանված թեմատիկ քարտեզագրական շերտերը և ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի):»։

3) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1 կետով․

«Մարզպետն ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած թեմատիկ քարտեզագրական շերտերը, իսկ Երևանի քաղաքապետը ստեղծում է Երևան քաղաքի ցամաքային տարածքի ծածկույթի թեմատիկ քարտեզագրական շերտերը և ներկայացնում են շրջակա միջավայրի նախարարություն:»։

4) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետով․

«15.1 Թեմատիկ քարտեզագրական շերտերի առկայության դեպքում շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման վերաբերյալ տարածական տեղեկատվությունը և ինտեգրում ազգային գեոպորտալին։»

։2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    02.05.2025 - 17.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Cadastre

  • Ministry

    Ministry of Environment

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1880

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: