Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«  » «              » 2025թ․                                                                    N          -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում իրականացնելու և նրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 933-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Որոշման վերնագրից, 1-ին կետից և հավելվածի վերնագրից հանել վարչական իրավախախտում կատարած, բառերը․

2) հավելվածի 4-րդ կետի՝

ա․ բ ենթակետից հանել և պատիժը կրելու համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բառերը.

բ․ գ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«գ) այլ երկրներում դատապարտված և բնակության նպատակով հայաստանի Հանրապետություն ժամանած անձինք․»․

գ․ «դ» ենթակետում «հետախուզում» բառից հետո լրացնել «կամ հարուցվել է քրեական հետապնդում» բառերը.

3) հավելվածի 7-րդ, 13-րդ, 15-րդ, 36-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերը և որոշման  ձև 4-ը և ձև 7-ը ուժը կորցրած ճանաչել․

4) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 

«8. Կալանավորված կամ դատապարտված անձին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ (այսուհետ` Քրեակատարողական հիմնարկ) ընդունելու կամ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում (այսուհետ` Պրոբացիայի մարմին) հաշվառելու, ինչպես նաև նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը և դատավճիռը փոփոխելու, արդարացման դատավճիռ կայացնելու, պատժի կատարումը հետաձգելու, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրման ընթացքում մահանալու դեպքերում քրեակատարողական հիմնարկի (պրոբացիայի մարմնի) կողմից լրացվում է տեղեկացում (N 5 ձև) և այն 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:»,

5) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«9. Անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չհարուցելու դեպքում ենթադրյալ հանցանք կատարած անձի մասին տվյալները վարույթն իրականացնող մարմնի կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 1 ձև), և այն 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:»․

6) հավելվածի 9-րդ կետից հետո լրացնել 9․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«9.1 Անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթի նյութերը դատարան հանձնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (ազատ տեքստով) տեղեկացում է ուղարկում Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ պարտադիր նշելով տվյալ անձի անկետային տվյալները, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթի նյութերը դատարան հանձնելու ամսաթիվը և հիմքերը (քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի հոդվածները)։»․

7) հավելվածի 14-րդ կետի «հիմնարկ բառերից հետո լրացնել կամ հաշվառել են Պրոբացիայի ծառայությունում բառերը, «հիմնարկի» բառերից հետո լրացնել Պրոբացիայի ծառայություն բառերը, իսկ կալանավորվածներին բառը փոխարինել անձին բառով․

8) հավելվածի 18-րդ կետից հանել առաջին նախադասությունը․

9) հավելվածի 19-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն նաև այն պետությունների իրավապահ մարմինները, որոնց հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր:»․

10) հավելվածի 20-րդ կետի ա ենթակետում «օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար» բառերը փոխարինել «հաշվառված և պահպանվող ամբողջ տեղեկատվության վերաբերյալ» բառերով, իսկ բ ենթակետում «պահանջագիր» բառից հետո լրացնել «(դատվածության, քրեական հետապնդման և հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ» բառերը․

11) հավելվածի 26-րդ կետի՝

ա․ ա ենթակետից հանել , արխիվային քրեական գործերի գտնվելու տեղի բառերը.

բ․ բ» և գ» ենթակետերում « կամ հետախուզման մեջ գտնվելու» բառերը փոխարինել «քրեական հետապնդման և հետախուզման մեջ գտնվելու» բառերով.

12) հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

27․ Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձի վերաբերյալ առկա ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, նախաքննության մարմիններին, դատարաններին, դատախազության մարմիններին, Քրեակատարողական հիմնարկներին և Պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններին, ինչպես նաև այն մարմիններին, որտեղ պաշտոնի չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, կամ որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, կամ որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով (քաղաքացիներին ծառայության ընդունելու դեպքերում) ՝ առաջնորդվելով սույն կարգի 5-րդ գլխում նշված ժամկետներով:

Սույն կարգում նշված պետական այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվում են տեղեկություններ օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձի դատվածության, քրեական հետապնդման և հետախուզման վերաբերյալ։

Ֆիզիկական անձանց տեղեկությունը տրամադրվում է ոստիկանության տարածքային բաժիններ ներկայացված գրավոր դիմումների համաձայն:

Անձի մասին սույն կարգի 26-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկությունը սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեն նաև տվյալ անձի ներկայացուցիչները կամ ժառանգները:»․

13) հավելվածի 28-րդ կետում «7» թիվը փոխարինել «3» թվով․

14) հավելվածի 32-րդ կետից հանել «դատապարտված անձանց» բառերը․

15) հավելվածի 34-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով․

16) հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

37․ Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձանց քարտերը պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը կամ մահանալը, եթե անձի դատվածությունը հանված կամ մարված է:․

17) հավելվածի 42-րդ կետի ա ենթակետից հանել քրեական հետապնդում չի հարուցվել, բառերը․

18) որոշման ձև 1-ը  շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի․

19) որոշման ձև 5-ը  շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 2-ի․

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

«      » ____________ 2025թ.

                                                                                                         ք. Երևան

  • Discussed

    29.04.2025 - 14.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Penitentiary

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1599

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: