Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N956-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N484-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 5-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N484-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 1094-Ա որոշման 1-ին կետի պահանջների համապատասխանեցման  անհրաժեշտությամբ:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 1094-Ա որոշման 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի արժեքները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցներն ու պաշարները նախատեսվում է հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե):

Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 7-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, որոնք «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի մեջ լրացվել են 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, նախապատրաստվել է Նախագիծը։

Միաժամանակ, վերոնշյալի հետ կապված, Կոմիտեում համապատասխան հաստիքների ավելացման վերաբերյալ մշակվել է վարչապետի որոշման նախագիծ և ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Նախագիծը քննարկվել է ֆիննանսատնտեսական կոմիտեում, լրացուցիչ քննարկելու նպատակով Նախագիծը ետ է վերադարձվել։ (Նախագծով առաջարկվում է պետության սեփականությունը հանդիսացող նվերների, թանկարժեք մետաղների, քարերի և իրերի տնօրինման գործառույթների հետ կապված Կոմիտեում ստեղծել կառուցվածքային ստորաբաժանում՝ 1 բաժնի պետ, 4 գլխավոր մասնագետ։ Նվերների տնօրինման եղանակների վերաբերյալ համապատասխան որոշումներ, մի շարք դեպքերում նաև եզրակացություններ, ընդունելու լիազորությունը ևս տրվել է Կոմիտեին, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել 1 հաստիք ավելացնել նաև Կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնում, ինչպես նաև վերոնշյալ գործառույթներն իրականացնելու համար)։

Կոմիտեն նախապատրաստում է իրականացնել թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հանձնման-ընդունման աշխատանքները և վերջիններիս պահպանության վերաբերյալ պայմանագիր կնքել Կենտրոնական բանկի հետ։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N484-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N484-Ն որոշումը կհամապատասխանեցվի գործող օրենսդրական դաշտին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ համապատասխան հաստիքների ավելացման վերաբերյալ վարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում 6 աշխատակցի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների համար պետական բյուջեի ծախսերը կավելանան 27,321,066 ՀՀ դրամով:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 1094-Ա որոշման 1-ին կետի պահանջների համապատասխանեցման  անհրաժեշտությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 134-Ն որոշմամբ կարգավորվող դրույթները արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշմամբ կարգավորված են։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 1094-Ա որոշման 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի արժեքները (հաշվառման համակարգի արժեքները) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցներն ու պաշարները նախատեսվում է հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Միաժամանակ, վերոնշյալ որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքները՝ նախատեսվում է հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 7-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով՝ նախապատրաստվել է Նախագիծը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշումը կհամապատասխանեցվի օրենսդրական դաշտին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

  • Discussed

    29.04.2025 - 14.05.2025

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1458

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: