ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 147-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցելու կարգը սահմանելու և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 147-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ինչպես նաև հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2060-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում)՝ 1045 «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն ծրագրի «12009. Մարզերում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառումն ապահովելու նպատակով:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Կարգի ընդունմամբ այսուհետ մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին սահմանված կարգով կհատկացվի տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումը:
- Կարգավորման առարկան
Սույն հրամանի նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների տրամադրման գործընթացը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Հրամանի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հրամանի նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի N 2 հավելվածի «Նախնական և միջին մասնագիտական կրթություն» բաժնի 2.1.6 կետի պահանջից՝ «Մարզերում գործող ՆՄՄԿ հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային փոխհատուցման գործիքակազմի ներդրում»: