08.05.2025
Ներկրողներ ջան դուք եք մեղավոր, որ սենց եղավ: Այնքան բերեցիք, որ տեղական պահողը վերացրեց դրա համարել դեֆիցիտ եղավ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 1815 – Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը դադարեցնելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1815-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի ապրիլ ամիսը ի հայտ եկած մի շարք հանգամանքների առկայությամբ։ Մասնավորապես, 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլ ամիսn ընկած ժամանակահատվածում ռուսական ռուբլին հայկական դրամի համեմատությամբ արժևորվել է 23,7 %-ով և քանի որ կենդանի խոզերը ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, ապա նույնքան ավելացել է կենդանի խոզերի ներկրման ծախսերը, ինչը կենդանի խոզերի ներկրումը դարձնում է տնտեսապես ոչ շահավետ։ Վերոնշյալ հանգամանքը զգալիորեն նվազեցնում է տնտեսավարողների շահագրգռվածությունը՝ կենդանի խոզերի ներկրման առումով։ Դրան զուգահեռ, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ, խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600 գլխով, այդ թվում՝ խոզամայրերինը՝ շուրջ 1300-ով։
Այստեղից հետևում է, որ միայն 2025 թվականին հանրապետությունում պակաս կստացվի ավելի քան 28 հազ. խոճկոր կամ խոզի մսի ընթացիկ տարվա արտադրությունը կնվազի գրեթե 1300 տոննայով (խոզի մսի տարեկան միջին ցուցանիշից շուրջ 10 %-ով պակաս)։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը ներքին շուկայում կառաջացնի խոզի մսի դեֆիցիտ, որին կհաջորդի խոզի մսի գնաճ։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է դադարեցնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը, որը թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ - պահանջարկ համամասնությունը։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4․ կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության օրենսդրության կատարելագործմանը։
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Discussed
28.04.2025 - 13.05.2025
Type
Decision
Area
Agriculture, Economy
Ministry
Ministry of Economy
Status
Views 2280
Print08.05.2025
Ներկրողներ ջան դուք եք մեղավոր, որ սենց եղավ: Այնքան բերեցիք, որ տեղական պահողը վերացրեց դրա համարել դեֆիցիտ եղավ
08.05.2025
Մենք չենք կարողանում զանգահարել մեր
08.05.2025
Hargeli karavarutjun,duq tesel eq te inch e katarvum shukanerum,mavnavorapes GUMi shukajum????der majis amisn e isk xoz msi 1 kg vacharum en 4000 dramov,xndrum enq mi poqr el mtaceq hasarak qaxaqacineri masin