Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ            

   ՆԱԽԱ­ՏԵՍ­ՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱ­­­ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱ­ԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 49-րդ կետի և Հայաստանի Հանրա­պետության                  կառա­վարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման 18-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

      Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր,

      Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված                          542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4.0 մլրդ. ՀՀ դրամ: Խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ:

      ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460.0 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսված է ուղղել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:

       Նշված գումարից 1,882.0 հազ. դրամը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N...-Ն որոշմամբ (նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության 12.04.2018թ. նիստում, սակայն 16.04.2018թ. դրությամբ դեռևս հրապարակված չէ) առանձնացվել է ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) նախկին սեփականատերերին վերադարձնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված թվով 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի ապահովման՝ պայմանագրերի նոտարական վավերացման համար:

     Արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում ամրագրել մնացած 458,118.0 հազ. դրամի հաշվին իրականացվելիք միջոցառումները:   

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

       Որոշման նախագծի նպատակը՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով                ծրագրի իրականացման համար հատկացված 458,118.0 հազ. դրամ հատկացումների հաշվին ծրագրի շահառուներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերի ամրագրումն է:

      Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցներից 451,919.0 հազ. դրամն ուղղել ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց ֆինանսական աջակցության տրամադրմանը:

    Ընդ որում, նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ աջակցությունն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարված ընթացքում ավատին հասցնի իր բնակելի տան շինարարական աշխատանքները և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

    Նախագծով կարգավորված են նաև ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգի, պայմանների, դրանց չկատարման հետևանքների հետ կապված հարցերը:

    Հստակեցված են նաև՝

·         ֆինանսական աջակցության հաշվարկման մեխանիզմները (բնակելի տան կառուցապատման մակերեսի (ընդհանուր մակերես*1.25), կատարման ենթակա աշխատանքների ծավալի (տոկոսային արտահայտությամբ) և «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն կառուցապատման 1 քառ. մետրի արժեքի (167,400.0 դրամ) բազմապատիկ),

·         պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերի և դրանցից բխող գույքային իրավունքների գրանցման վճարների ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը: Մասնավորապես, 1 ընտանիքի հաշվով այդ ծախսերը կազմում են 40.0 հազ. դրամ, որից՝

   - 15.0 հազ. դրամը նախատեսվում է տրամադրել ի հավելումն կիսակառուցի շինարարական աշխատանքների համար հաշվարկված գումարի (որից՝ 1.0 հազ. դրամը՝ աջակցության տրամադրման պայմանագրի նոտարական վավերացման համար նոտարի կողմից մատուցված ծառայության, 13.0 հազ. դրամը՝ արդեն կառուցված բնակելի տան չափագրման աշխատանքների, իսկ 1.0 հազ. դրամը՝ բնակելի տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար գանձվող տուրքի համար),

 - 25.0 հազ. դրամ պետական գրանցման վճարը նախատեսվում է կատարել ծրագրի շրջանանակներում նախորդ տարիներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին փոխանցված միջոցների հաշվին:

   ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված մնացած 6,199.0 դրամը նախատեսված է մինչև տարեվերջ օգտագործել ծրագրի շրջանակներում ծագած այլ խնդիրների կարգավորմանը:

       Մասնավորապես, ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցված թվով 31 բնակելի տան շինարարական աշխատանքներն ավարտված են, սակայն առկա են շինարարական թերություններ, որի պատճառով այդ գույքերը դեռևս գրանցված չեն կառուցապատողի անվամբ:

       Թերությունները վերացնելուց և բնակելի տների նկատմամբ կառուցապատողի սեփականության իրավունքը գրանցելուց հետո այդ բնակելի տները պետք է օտարվեն Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ Լոռու մարզպետարանի:

      ՀՀ Լոռու մարզպետարանն այդ բնակելի տների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո դրանք պետք է հանձնի ծրագրի շահառուներին՝ նրանց հետ կնքելով նվիրատվության պայմանագրեր:

      Նշված առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերցաման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների գրանցման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարցերը նախատեսվում է  կարգավորել ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

      Այդ պարագայում, նպատակահարմար ենք գտնում ծրագրի իրականացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների մնացորդային չօգտագործված միջոցների չափը ճշտել և այդ միջոցները                      ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու հարցին անդրադառնալ այդ որոշման շրջանակներում:

 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի շարունակական իրականացումն, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 44 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումը:

  • Discussed

    06.04.2018 - 27.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8215

Print