Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Լուսինե Ասատրյան 28.04.2025 22:36:15 1. Մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի աշխատանքը ենթադրում է ինչպես մանկավարժական, այնպես էլ վարչական գործառույթների իրականացում (ՀՀ ԿԳՄՍՆ 27.03.2024թ. N 20-Ն հրաման), որը կախված չէ խմբերի քանակից: Մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի աշխատանքային պարտականություններից են մեթոդժամերի, սեմինարների անցկացումը, ծնողական համայնքի հետ աշխատանքը, կանոնակարգային բոլոր պահերի դիտարկումը, որոնք կազմակերպվում են օրվա 2-րդ կեսին, սակայն 0.25/0.5/0.75 դրույքով աշխատող մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի աշխատաժամանակը մինչև օրվա 2-րդ կեսն է, այսինքն՝ նա ֆիզիկապես մանկապարտեզում չէ: Առաջարկում եմ անկախ խմբերի քանակից մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի դրույքաչափը սահմանել 1.0 դրույք: Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ նույն հաստատությունում կան հաստիքներ, որոնց ժամանաքանակը և դրույքաչափը տատանվում է 22-36 ժամի միջակայքում, և որոշների դեպքում գործում է հստակ 1.0 դրույքաչափը՝ անկախ խմբերի քանակից (հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ), հետևաբար անհրաժեշտ է վերանայել 0.25/0.5/0.75 դրույքաչափերը՝ դարձնելով 1.0: 2. Երաժշտության դաստիարակի պարագայում ցանկալի է պահպանել գործող սկզբունքը՝ յուրաքանչյուր խմբի համար 0.25 դրույք: 3. Գործավարի դրույքաչափի կրճատումը նպատակահարմար չէ, քանի որ աշխատանքը թղթաբանության հետ է կապված, որն անկախ է խմբերի քանակից, և գործավարի ներկայությունն անհրաժեշտ է ողջ օրվա համար: 4. Օժանդակ բանվորի կրճատումը նպատակահարմար չէ: Առաջարկվում է վերանայել սույն հաստիքի կրճատումը, ինչպես նաև հաստիքին ներկայացվող պաշտոնային նկարագիրը՝ վերապահելով նրան մանկապարտեզի գույքի վերանորոգման, վերականգնման և նմանատիպ աշխատանքներ (ՀՀ ԿԳՄՍՆ 27.03.2024թ. N 20-Ն): Ակնկալում եմ Ձեր արձագանքը յուրաքանչյուր դիտարկման համար: Հաստիքային միավորների վերաբերյալ առաջարկներն ընդուվել են մասնակի. որոշ հաստիքային միավորների քանակներ վերանայվել են:
2 Արուս Ղուշչյան 03.05.2025 01:20:49 Առաջարկում եմ մեթոդիստի կամ մասնաճյուղի ղեկավարի պարտադիր առկայություն 4 և ավելի խմբեր ունեցող հաստատություններում։ Հաստիքային միավորների վերաբերյալ առաջարկներն ընդուվել են մասնակի. որոշ հաստիքային միավորների քանակներ վերանայվել են:
3 Սուսաննա Մելիքյան 03.05.2025 22:41:54 Մեթոդիստի՝ ուսումնական գծով տեղակալի հաստիքը 0,5 դարձնել 4 խմբի համար , միանգամայն անհիմն և սխալ մոտեցում է, քանի որ այս հաստիքի տակ աշխատող մասնագետը իր ուսերին է կրում կրթադաստիարակչական ողջ գործընթացը՝մեթոդ ժամեր, մանկավարժական խորհրդի նիստի հրավիրումներ, այդ ամենի արձանագրում, դիտարկումներ,վերլուծություններ, գնահատման գործընթացի պատասխանատու, ԱՈՒԶՊ-ի մասնակից, ծնողների հետ տարվող համագործակցային աշխատանքների մասնակից,առաջավոր փորձի տարածում, փորձի փոխանակման այցերի կազմակերպում: Այս շարքը թերևս կարելի է շարունակել: Այս հիմնավորումներից ելնելով՝ առաջարկում եմ մեթոդիստին 4 խմբի դեպքում թողնել 1 լիարժեք դրույքաչափով, այլապես կտուժի ուսումնադաստիարակչական գործընթացը: Բազմաբնույթ , ծավալուն գործունեություն իրականացնելու համար խիստ անհրաժեշտ է այս բոլոր նկատառումները հաշվի առնել: Իսկ երաժշտական դաստիարակի դրույքաչափը որոշելիս, այո, կարևոր է նույն սկզբունքով առաջնորդվել՝0,25՝յուրաքանչյուր խմբի համար, չէ՞ որ յուրաքանչյուր խմբում անց է կացնում շաբաթական 2 պարապմունք, մասնակցում ֆիզկուլտուրայի պարապմունքներին, կազմակարպում երաժշտական ցերեկույթներ, վիկտորինաներ, օրվա երկրորդ հատվածում ՝խաղ զվարճալիքներ: Որպես երկարամյա նախադպրոցական ոլորտի մասնագետ՝ այսպես եմ հիմնավորում իմ առաջարկությունները: Հաստիքային միավորների վերաբերյալ առաջարկներն ընդուվել են մասնակի. որոշ հաստիքային միավորների քանակներ վերանայվել են:
4 Գայանե Գրիգորյան 12.05.2025 10:13:53 <<ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դիտարկումներ, առաջարկություններ Չարենցավան համայնքի կողմից Մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ, առաջարկում ենք 8,9,10 խմբերի համար տալ 1.25 հաստիքային միավոր, իսկ 11,12 խմբերի համար 1.5 հաստիքային միավոր հաշվի առնելով ներառականությունը ն/դ հաստատություններում։ Որի արդյունքում ծանրաբեռնվել է մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի, աշխատանքի ծանրաբեռնվածության ծավալը: Հաշվի առնելով նախադպրոցական կրթության տեղեկատվական համակարգի և համայնքի ներսում գործող մանկապարտեզների կառավարման համակարգի ծանրաբեռնվածությունը առաջարկում ենք գործավարի հաստիքային միավորը 11,12 խմբերի համար նախատեսել 1.25 հաստիքային միավոր: Խոհարարի օգնականի հաստիքային միավորը 11,12 խմբերի համար աշխատանքի ծավալից և սննդի բազմազանությունից ելնելով առաջարկում ենք 2 հաստիքային միավոր : Խոհանոցի լվացարարի 10,11,12 խմբերի համար աշխատանքի ծավալից և սննդի բազմազանությունից ելնելով առաջարկում ենք 2 հաստիքային միավոր: Կահավորված լվացքատան առկայության դեպքում, լվացարարի հաստիքային միավորը 11,12 խմբերի համար առաջարկում ենք դարձնել 2 հաստիքային միավոր։ Անհրաժեշտ է՝ դերձակ հաստիքը վերականգնել կամ վերանվանել (գեղարվեստական ձևավորող կամ դիզայներ) 10,11,12 խմբերի համար 1 հաստիքային միավոր: Ողջունելի է դռնապանի հաստիքի կրճատումը և հավաքարարի 2 հաստիքային միավոր՝ 8-12 խմբերի համար: Նպատակահարմար է կատարված փոփոխությունները ՝ երաժշտության դաստիարակ կամ երաժշտական ղեկավար և ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 2 հաստիքային միավորը ըստ նախատեսված խմբերի ։ Հաստիքային միավորների վերաբերյալ առաջարկներն ընդուվել են մասնակի. որոշ հաստիքային միավորների քանակներ վերանայվել են: Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները համայնքային ենթակայության են, և հաստիքային միավորների ավելացումը լրացուցիչ ֆինանսական բեռ կարող է առաջացնել համայնքային բյուջեների համար՝ նախագիծը ներկայացվել է մարզպետների աշխատակազմեր՝ հորդորելով այն քննարկել բոլոր շահագրգիռ կառույցների հետ: ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման իրականացման շրջանակներում միջազգային փորձի ուսումնասիրության և շահագրգիռ կառույցների համագործակցության արդյունքում անհրաժեշհություն է առաջացել մսուրային խմբերի (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) մանկավարժական և ուսումնաօժանդակ հաստիքային միավորների վերանայման՝ կարևորելով երեխայի լավագույն շահը, նշված տարիքային խմբի սաների խնամքի բաղադրիչի առաջնայնությունը:
5 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 14:08:42 Քանի որ որոշման նախագծով շարադրվող նոր հավելվածը ենթադրում է մի շարք փոփոխություններ, առաջարկում ենք վերնագրում գրառված «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով: հաշվի առնելով փոփոխության ծավալը՝ առաջարկվում է հավելվածն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ:
6 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 14:08:42 Նախագծի 1-ին կետում 1169 թիվը փոխարինել 1485 թվով: Ընդունվել է:
7 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 14:08:42 Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետում «վերնագիրում» բառը փոխարինել «վերնագրում» բառով: Ընդունվել է:
8 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 14:38:15 Անկախ մեթոդիստի պաշտոնը զբաղեցնող անձի պարտականությունների ծավալից, միայն այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է տնօրենի բացակայության ժամանակ նրան փոխարինող աշխատող, ապա բավարար է պնդելու համար, որ անգամ 1 խմբի դեպքում մեթոդիստի 1 հաստիքային միավոր է անհրաժեշտ սահմանել նախագծով: Հակառակ պարագայում տնօրենի բացակայության ժամանակ հաստատությունը կդառնա անկառավարելի: Խնդիրը հնարավոր է կարդավորել աշխատանքային օրենսդրության շրջանակներում՝ աշխատանքի ծավալի և վարձատրության փոփոխության համաձայնգրի շրջանակներում:
9 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 14:38:15 Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում ներկայում կա գործող 0 պետական նախադպրոցական ուսումնական հաստատություն: Հետևաբար այս, ինչպես նաև ոլորտային մյուս իրավական ակտերում կամ իրավական ակտերի նախագծերում «պետական նախադպրոցական ուսումնական հաստատություն» եզրույթի կիրառումը առաջարկում ենք վերանայել: Պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները Պետական բյուջեից ֆինանսավորվող, նախադրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններն են՝ դպրոցահեն նախակրթարանները:
10 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 14:38:15 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետի համաձայն, մասնաճյուղի կառավարիչն իրականացնում է մասնաճյուղի ուսումնադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքների ընթացիկ ղեկավարումը, ապահովում է մասնաճյուղի աշխատանքների բնականոն ընթացքը և այլն: Մասնաճյուղ ասվածն ավելի շատ ենթադրում է (իմ կարծիքով) բազմաբնակավայր համայնքի կենտրոն հանդիսացող բնակավայրում ձևավորված ՀՈԱԿ-ի՝ այլ բնակավայրում տեղակայված մասնաճյուղ և, հետևաբար, մասնաճյուղի կառավարիչն էլ թիվ 1 ղեկավար անձը: Ուստի վերջինիս համար 1 հաստիքային միավորից պակաս նախատեսելը նշանակում է մասնաճյուղը թողնել անկառավարելի: Ավելորդ է խոսել 0.25 հաստիքային միավորի (դրույք) մասին, որը ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն, հավասար է շաբաթական 8 աշխատանքային ժամի, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կստացվի օրական 1.6 աշխատանքային ժամ: Ստացվում է, որ հաստատության ղեկավարը աշխատավայրում լինելու է օրական 1.6 ժամ=96 րոպե Մասնաճյուղի ղեկավարի հաստիքային միավորների քանակը պայմանավորված է խմբերի քանակով:
11 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 16:52:56 Խոհարարի օգնականի դեպքում ևս 0.5 հաստիքային միավորի սահմանումը ոչ ճիշտ մոտեցում ենք համարում: Վերջինս մասնակցում է կերակրի պատրաստման ամբողջ ընթացքին և ունի ամբողջօրյա ծանրաբեռնվածություն: Կես դրույքով աշխատելու պարագայում, պետք է աշխատի օրական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ և դրանից հետո խոհարարը միայնակ է կատարելու կերակրի պատրաստման հետ կապված ամբողջ աշխատանքը: Հաշվի են առնված պաշտոնի նկարագրով սահմանված աշխատանքի ծավալները:
12 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 16:52:56 Բոլոր հաստիքային միավորների պարագայում առաջարկում ենք դիտարկել հաստիքային միավորները յուրաքանչյուր հաջորդ խմբում տարբերակված չափով սահմանելու հարցը: Դիցուք, եթե հարևան երկու բնակավայրերում կան գործող երկու մանկապարտեզներ և մեկն ունի 2 խումբ, իսկ մյուսը 3, ապա ներկայացված նախագծի տրամաբանությունից ելնելով մի քանի հաստիքների հավակնող մասնագետների կամ անձինք նախապատվությունը կտան ավելի քիչ խումբ ունեցող մանկապարտեզում աշխատանքի անցնելուն, իսկ ավելի մեծը, որտեղ աշխատանքի ծավալն ավելի մեծ է, կունենա հաստիքի համալրման խնդիր: 1-0.25, 2-0.5, 3-0.75, 4-1, 5-1.25.... որոշ հաստիքների դեպքում, շխատանքի ծավալով պայմանավորված, առաջարկվում է հենց այդ տրամաբանությունը:
13 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 16:55:17 Մեկ խմբի դեպխքում անհասկանալի է, թե լվացարարի հաստիք չսահմանելու պարագայում, ով է իրականացնելու այդ հաստիքին վերապահված գործառույթների իրականացումը: Կարծում ենք 1 խմբի դեպքում նպատակահարմար է առնվազն 0.25 դրույք սահմանել լվացարարի հաստիք՝ կահավորված լվացքատան առկայության դեպքում: Հաստիքային միավորների վերաբերյալ առաջարկներն ընդուվել են մասնակի. որոշ հաստիքային միավորների, այդ թվում՝ լվացարարի քանակներ վերանայվել են:
14 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 17:02:57 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում նոր մանկապարտեզների կառուցմանը զուգահեռ լուրջ խնդիր է դառնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում մասնագիտական որակավորում պահանջող հաստիքների համալրումը, ապա այս տեսանկյունից, երբ ֆիզկուլտուրայի հրահանգչի և երաժշտական ղեկավարի համար սահմանվում են նման ցածր հաստիքային միավորներ, ապա ընդհուպ եղած կադրերի արտահոսք ենք ունենալու նախադպրոցական կրթության համակարգից, էլ չասենք, որ եղած թափուր հաստիքների համալրման հավանականությունը հավասարվելու է 0-ի և այդ պարագայում մեծանալու է որակավորում չունեցող մասնագետներով հաստիքների համալրումը, ինչն իր հերթին լուրջ վնաս է հասցնելու նախադպրոցական կրթությանը՝ բովանդակային առումով: Հասքիային միավորների քանակը վերանայվել է:
15 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 17:05:56 Պահակի հաստիքի համալրման դեպքում «պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով» գրառումն առաջարկում ենք հստակեցնել, քանի որ շատ հաճախ խնդիրների են բախվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները: Պարզ չէ, թե ինչ պահակի հաստիքի հետ կապված ինչ խնդր են առաջակում:
16 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 17:29:38 Հավելվածի 4-րդ կետի 1-ին նախադասությունից հետո առաջարկում ենք լրացնել «Համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել ավելի բարձր հաստիքային միավորներ» նախադասությունը: Ի վերջո, պետք է ընդունել, որ հաստիքային միավորի (դրույքի) փոփոխության պարագայում որևէ դրական արդյունքի չենք հանգում: Դիցուք մարդն աշխատում է մեկ դրույքով և ստանում նվազագույն (75.0 հազար դրամ) աշխատավարձ և սույն որոշման ընդունումից հետո վերջինս շարունակելու է 0.5 դրույքով: Որպեսզի գործատուն չկորցնի տվյալ աշխատողին, ավագանու որոշմամբ բարձրացնելու է հաստիքի համար սահմանված դրույքաչափը՝ նախկին 75 հազար դրամի փոխարեն դարձնելով 150.0 հազար դրամ, որպեսզի աշխատողը նորից շարունակի ստանալ 75.0 դրամ աշխատավարձ: Իդեպ, որոշման նախագծի ընդունման պարագայում այն դրույթները, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, ներկայում աշխատողների պարագայում չեն կարող գործել, քանի որ չունեն հետադարձ ուժ (ՀՀ Սահմանադրություն, հոդված 73, մաս 1 և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, 28-րդ հոդված, մաս 2): Նախագծում նույնաբովանդակ դրույթ արդեն իսկ սահմանված է, մասնավորապես, հավելվածի 4-րդ կետում՝ « Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ՝ Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ:»:
17 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 17:34:20 Երաժշտության ղեկավարի համար եթե սահմանում ենք, դիցուք, 4 խմբի համար 0.5 հաստիքային միավոր, առաջարկում եմ նաև փորձել հասկանալ պարապմունքների ծավալը: Այսինքն, եթե վերջինիս աշխատաժամանակը սահմանված է շաբաթական 24 ժամ 1 դրույքի համար, ապա 0.5--ի դեպքում դառնում է 12 ժամ: Արդյոք շաբաթվա համար նախատեսված թե երաժշտության, թե ֆիկուլտուրայի պարապմունքների, թե նրա համար նախատեսված այլ աշխատանքների ծավալը թույլ տալիս է սահմանափակվել շաբաթական 12 ժամի սահմաններում: Հաստիքային միավորների քանակների սահմանման համար հիմք են հանդիսանում կրթական ծրագրերով սահմանված ծավալները:
18 Վաղինակ Հովհաննիսյան 13.05.2025 17:37:30 Նաև ի գիտություն, որ հանրապետության շատ ու շատ համայնքներում նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատավարձը կամ հավասար է նվազագույն աշխատավարձին կամ շատ քիչ է տարբերվում դրանից: Եվ եթե 1 դրույքի պարագայում երաժշտական ղեկավարը կամ ֆիզկուլտուրայի հրահանգիչը ստանալու էին 75.0 հազար դրամ, ապա դիտարկենք 0.25-ի պարագայում 75000/4=18750 ՀՀ դրամ: Հետևությունները թողնում եմ Ձեզ, թե ինչպես և ինչ որակի մասնագետներով եք կարողանալու համալրել նշված (և ոչ միայն) հաստիքները: Անձի վարձատրության չափը, հատկապես մանկավարժական աշխատողի պարագայում, չպետք է պայմանավորի վերջինիս գործունեության որակը: Հաշվի առնելով որ հանրապետության ողջ տարածքում առկա է նախապրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների սակավություն, այդ թվում՝ երաժշտական ղեկավարների և ֆիզկուլտուրայի հրահանգիչների, միևնույն անձը, ցանկության դեպքում, կարող է համատեղել աշխատանքը առնվազն երկու հաստատությունում: Նախապրոցական կրթության ոլորտում 2023 թվականից ներդրվել և գործարկվում է մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ՝ տարակարգի տրամադրում: Տարակարգի շնորհման արդյունքում վերջիններս ստանում են 30-50% հավելավճար:
19 Վաղինակ Հովհաննիսյան 14.05.2025 09:32:52 Ի վերջո, նախադպրոցական կրթության ոլորտում վերջնական տապալումից խուսափելու նպատակով (բովանդակային առումով), փորձեք մարզային համայնքներում մշտադիտարկում իրականացնել որպես լիազոր մարմին և կտեսնեք կադրերի լուրջ դժգոհություն ու արտահոսք նախադպրոցական կրթության ոլորտից: Ներկայում գործող կարգավորումները (շատ դեպքերում ավելի դրական են, քան առաջարկվող նախագծում) եթե տալիս են դժգոհության առիթ, ապա նախագծի ընդունումից հետո ավելի մեծ չափերի է հասնելու մասնագետ-կադրերի դժգոհությունն ու արտահոսքը: Անձը մասնագետ դառնալու համար ներդրում է կատարել ինքն իր վրա ու դիպլոմավորված մասնագետ դառնալուց հետո (մի հատ Ձեզ էլ հարց տվեք) արդյոք կգերադասի 18.750 համ 37.500 հազար ՀՀ դրամով աշխատել այդքան երեխաների մեջ և վերցնել այդչափ պատասխանատվություն, թե օրինակ 80-100 հազար ՀՀ դրամով աշխատել ինչ-որ խանությում (ավելի հանգիստ ռեժիմով): Կրթությունը միայն շենքային ու գույքային պայմանները չեն: Մտածել է պետք կրթության բովանդակության մասին, որն այս նախագծով տանում ենք դեպի անորոշություն (մինուս նշանի ուղղությամբ): Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտի բովանդակային, մասնագիտական կարողությունների և որակի, կրթական և ֆիզիկական մաջավայրերի զարգացման, նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականություն: Ոլորտում իրականացված մեծածավալ բարեփոխումներին կարող եք ծանոթանալ https://escs.am/files/files/2025-03-31/f56098dbece0ab04eede1304125078dc.pdf հղմամբ /«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հաշվետվություն, 2024 թվական/
20 Նունե Հարությունյան 13.05.2025 18:37:10 Գյուղական համայնքներում գործող փոքրաթիվ համակազմով հաստատությունների միավորումը քաղաքային հաստատություններին՝ մասնաճյուղերի կարգավիճակով, կարող է նպաստել այս համայնքներում նախադպրոցական ծառայությունների որակի նվազեցմանը։ Գյուղական մանուկների և նրանց ընտանիքների կարիքները հաճախ էապես տարբերվում են քաղաքայիններից, և միավորման գործընթացը կարող է հանգեցնել այդ յուրահատկությունների անտեսման, տեղում որոշումների կայացման լիազորությունների կրճատման և արդյունքում՝ մատուցվող ծառայությունների հասանելիության և արդյունավետության նվազման։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ» սահմանված է «մասնաճյուղ» եզրույթը, ինչը հնարավորություն է ստեղծում խոշորացված համայքների գյուղական բնակավայրերում փոքրաթիվ համակազմով գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների միավորումը քաղաքային բնակավայրում գործող հաստատություններին՝ մասնաճյուղերի կարգավիճակով: Նշված կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ վերոնշյալ բնակավայրերում բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնին ներկայացվող՝ բարձրագույն կրթություն ունենալու պահանջը բավարարող անձինք և հաստատությունների ղեկավարումն, այդ թվում՝ կրթադաստիարակչական գործընթացի, իրականացվում է ոչ կոմպետենտ մասնագետների կողմից:
21 Արաքսյա Թորոսյան 13.05.2025 18:44:34 1. Առաջարկում եմ մինչև 2 խմբի դեպքում մեթոդիստի հաստիքը սահմանել 0.5 դրուք, 3-6 խմբի դեպքում՝ 1 դրույք, 7-10 խմբի դեպքում՝ 1.5 դրույքաչափ։ 2. Խոհանոցի լվացարար 1 և 2 խմբանոց պարտեզներում նախատեսված չէ։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանոց պարտեզներում ևս ավելացնել 0.25 դրույք խոհանոցի լվացարար, 2 և 3 խմբանոց պարտեզներում՝ 0,50։ 3. Կահավորված լվացքատան առկայության դեպքում 1 խմբանի պարտեզներում առաջարկում եմ ավելացնել 0.25 դրույքաչափ լվացարարի հաստիք։ 4. Առաջարկում եմ հստակեցնել մսուրային խմբերի դաստիարակի և դաստիարակի օգնականի դրույքաչափը 8 , թե 9 ժամյա գրաֆիկով է նախատեսված։ 5. Առաջարկում եմ երաժշտության դաստիարակի, պարուսույցի և ֆիզկուլտորայի հրահանգչի համար յուրաքանչյուր 1 խմբի համար նախատեսել 0.25 դրույք ։ 6. Բուժքույրերի հաստիքները 1-8 խմբերի համար նախատեսված է 1 դրույքաչափ, սակայն վաղ տարիքի, ինչպես նաև կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ յուրաքանչյուր խմբի համար կարծես թե նախատեսված է ևս 0.5 դրույք։ Օրինակ - Առաջարկում եմ հստակեցնել բուժքույրի համար նախատեսված դրույքաչափը, քանի որ 8 խմբանոց մսուր-մանկապարտեզում ըստ այս որոշման հասնում է 4 դրույք։ Հաստիքային միավորների վերաբերյալ առաջարկներն ընդուվել են մասնակի. որոշ հաստիքային միավորների քանակներ վերանայվել են: Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները համայնքային ենթակայության են, և հաստիքային միավորների ավելացումը լրացուցիչ ֆինանսական բեռ կարող է առաջացնել համայնքային բյուջեների համար՝ նախագիծը ներկայացվել է մարզպետների աշխատակազմեր՝ հորդորելով այն քննարկել բոլոր շահագրգիռ կառույցների հետ: ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման իրականացման շրջանակներում միջազգային փորձի ուսումնասիրության և շահագրգիռ կառույցների համագործակցության արդյունքում անհրաժեշհություն է առաջացել մսուրային խմբերի (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) մանկավարժական և ուսումնաօժանդակ հաստիքային միավորների վերանայման՝ կարևորելով երեխայի լավագույն շահը, նշված տարիքային խմբի սաների խնամքի բաղադրիչի առաջնայնությունը:
22 Լիա Մարտիրոսյան 13.05.2025 23:46:22 Կարծում եմ նախագիծը հիմնավորված է և կարևոր։ Հատկապես ողջունելի է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի մասնագետների ներգրավումը։ Առաջարկում եմ նաև մշակել մեխանիզմ, որով կապահովի ԿԱՊԿՈՒ սովորղների հետ աշխատող մանկավարժների պարբերաբար վերապատրաստումները։ Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները հինգ տարին մեկ անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ուսումնական տարվա ընթացքում վերապատրաստումներ են իրականացվում նաև Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից. 2024 թվականի ընթացքում թվով 570 նախադպրոցական ուսումնական հաստատության 10269 մանկավարժական աշխատողի ընդգրկմամբ իրականացվել է 952 վերապատրաստում:
23 Տիգրան Բաբախանյան 14.05.2025 09:37:43 1. Մեթոդիստի աշխատանքը ըստ վարչական գործառույթների իրականացումը (ՀՀ ԿԳՄՍՆ 27.03.2024թ. N 20-Ն հրաման)՝ կախված չէ խմբերի քանակից: Այն իրենից ներկայացնում է ծավալուն համակարգված աշխատանք ամբողջ օրվա ընթացքում։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանի պարտեզներում մեթոդիստի հաստիքը սահմանել առնվազն 0.5 դրուք, նմանատիպ պարտեզներում հնարավորություն կտա մեթոդիստին ամբողջ օրվա ընթացում հետևել դաստիարակների աշխատանքին մեկ անգամ օրվա առաջին կես, մյուս օրը երկրորդ կես այցելելով։ Իսկ 3-6 խումբ ունեցող պարտեզների բազմաթիվ տնօրենների և մեթոդիստների հետ քննարման արդյունքում վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է 1 դրույքաչափ մեթոդիստի հաստիք։ 8-10 խմբանոց պարտեզներում՝ 1.5 դրույքաչափ մեթոդիստ։ 2. Խոհանոցի լվացարար 1 և 2 խմբանոց պարտեզներում նախատեսված չէ։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանոց պարտեզներում ևս ավելացնել 0.25 դրույք խոհանոցի լվացարար, որը կհեշտացնի դաստիարակի օգնականների աշխատանքը և հավասար պայմաններ կստեղծի ավելի մեծ խմբեր ունեցող պարտեզների աշխատակիցների համար։ 3. Կահավորված լվացքատան առկայության դեպքում 1 խմբանի պարտեզներում լվացարարի հաստիք նախատեսված չէ, բազմաթիվ նմանատիպ պարտեզներում երեխաների սպիտակեղենը /անկողնային պարագաներ/ լվացվում է հաստատությունում։ - Առաջարկում եմ 1 խմբանի պարտեզներում ավելացնել 0.5 դրույքաչափ լվացարարի հաստիք։ 4. 21.02.20222թ ԿԳՄՍ նախարարի թիվ 09-Ն հրամանով հաստատված հաստիքացուցակում հստակ տարբերակված էր 8 և 9 ժամյա գրաֆիկով աշխատող դաստիարակների և դաստիարակների օգնականների դրույքաչափերը, որոնց համար 9 ժամյա գրաֆիկի դեպքում սահմանվում էր համապատասխանաբար 1.25 և 1.1 դրույք։ ՀՀ կառավարության 2025 թ –ի որոշման նախագծում հստակեցում չկա և ընդհանուր սահմանված է 1.17 դաստիարակի համար 1 դրույք օգնականի։ Անորոշ է նաև մսուրային խմբերի դրույքաչափը՝ 2.34 յուրաքանչյուր խմբի համար, ինչը կրկնակի շատ է միջին և ավագ խմբի դաստիարակի համար սահմանված դրույքաչափից։ Դաստիարակի օգնականի համար վաղ մանկության, կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերի համար սահմանված է 2.6 անգամ ավելի շատ միջին և ավագ խմբերի դաստիարակի օգնականի դրույքաչափից։ - Առաջարկում եմ հստակեցնել կոնկրետ դեպքերը։ 5. Երաժշտության դաստիարակների և ֆիզկուլտորայի հրահանգչի համար սույն որոշումով նախատեսվում է մեկ խմբի համար 0.25 դրույք, երկու խմբի համար նորից 0.25 դրույք, երեք և չորս խմբերի համար 0.5 և այլն։ Այսպիսով անհավասար պայման է ստեղծվում մասնագետի համար։ - Առաջարկում եմ յուրաքանչյուր խմբի համար նախատեսել 0.25 դրույք երաժշտության դաստիարակաի և 0.25 դրույք ֆիզկուլտուրայի հրահանգչի համար։ 6. Բուժքույրերի հաստիքները 1-8 խմբերի համար նախատեսված է 1 դրույքաչափ, սակայն վաղ տարիքի, ինչպես նաև կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ յուրաքանչյուր խմբի համար կարծես թե նախատեսված է ևս 0.5 դրույք։ Օրինակ 8 խմբանոց մսուր-մանկապարտեզում ըստ այս որոշման հասնում է 4 դրույք բուժքույր, ինչը չափից շատ է։ - Առաջարկում եմ հստակեցնել բուժքույրի համար նախատեսված դրույքաչափը։ Հաստիքային միավորների վերաբերյալ առաջարկներն ընդուվել են մասնակի. որոշ հաստիքային միավորների քանակներ վերանայվել են: Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները համայնքային ենթակայության են, և հաստիքային միավորների ավելացումը լրացուցիչ ֆինանսական բեռ կարող է առաջացնել համայնքային բյուջեների համար՝ նախագիծը ներկայացվել է մարզպետների աշխատակազմեր՝ հորդորելով այն քննարկել բոլոր շահագրգիռ կառույցների հետ: ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման իրականացման շրջանակներում միջազգային փորձի ուսումնասիրության և շահագրգիռ կառույցների համագործակցության արդյունքում անհրաժեշհություն է առաջացել մսուրային խմբերի (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) մանկավարժական և ուսումնաօժանդակ հաստիքային միավորների վերանայման՝ կարևորելով երեխայի լավագույն շահը, նշված տարիքային խմբի սաների խնամքի բաղադրիչի առաջնայնությունը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: