Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 —— ———— 2025 թվականի N ——— Լ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի

 N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում» բառերով․

2) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «վերջիններիս համար» բառերից հետո լրացնել «աշխատանքային» բառը․

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 

«4․ Նպատակային ծրագրով նախատեսվում է փոխհատուցել տնտեսավարողների կողմից ներգրավված ԲՈՈՒՄ-երի համար հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները յուրաքանչյուր ԲՈՈՒՄ-ի համար՝ համաձայն հետևյալ սանդղակի․

1) սույն նպատակային ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ԲՈՈՒՄ-երի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և ոչ ավելի, քան հաշվետու եռամսյակի ընթացքում ԲՈՈՒՄ-ի մասով վճարված եկամտային հարկի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշումների շրջանակներում վերադարձված եկամտային հարկի՝ ինչպես հաշվետու, այնպես էլ դրան նախորդող ժամանակահատվածների համար փաստացի հետ վերադարձված գումարների տարբերությունը․

2) սույն կետի 1-ին ենթակետից բացառություն են կազմում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ները, որոնց դեպքում կփոխհատուցվի եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 30%-ը, սակայն ոչ ավելի, քան հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը, իսկ վերջիններիս կողմից նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի՝ սույն ենթակետով սահմանված փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 50%-ը, սակայն ոչ ավելի, քան հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար գումարային 2 000 000 (երկու միլիոն) դրամը:»․

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 

«6․ Սույն նպատակային ծրագրի 3-րդ, 5-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանող հայտեր ներկայացրած տնտեսավարողների գծով նպատակային ծրագիրն իրականացնող մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է  կատարում տեղեկատվություն ստանալու նպատակով՝

  • Պետական եկամուտների կոմիտեին՝ ԲՈՈՒՄ-ների համար ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, եկամտային հարկի գումարի չափի, եկամտային հարկից հետ վերադարձված գումարների, տնտեսավարողի գործունեության ոլորտի և աշխատողների թվաքանակի վերաբերյալ,
  • Ազգային անվտանգության ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև տարածքից դուրս ԲՈՈՒՄ-ների գտնվելուվերաբերյալ։»․

5) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6․1 կետով՝

«6․1․ Տնտեսավարողների և ԲՈՈՒՄ-ների վերաբերյալ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը նպատակային ծրագիրն իրականացնող մարմնին Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Տեղեկատվությունը ստանալուց հետո, դրանք նպատակային ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում, նպատակային ծրագիրն իրականացնող մարմինը տնտեսավարողի հետ 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է համապատասխան պայմանագիր (պայմանագրի առկայության դեպքում՝ համաձայնագիր), որի ուժի մեջ մտնելու օրը համարվում է տնտեսավարողի դիմում-հայտի բավարարման պահ, և փոխհատուցումները հաշվարկվում են այդ օրվանից սկսած»։»․

6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7․ Սույն նպատակային ծրագրի շրջանակներում պայմանագրի (պայմանագրի առկայության դեպքում՝ համաձայնագիր) կնքումից հետո փոխհատուցումները կատարվում են տնտեսավարողների կողմից դիմում-հայտում նշված բանկային հաշվին՝ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներառյալ։»․

7) 12-րդ կետում «դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «հուլիսի 15-ը ներառյալ» բառերով։

2․ Սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 6-րդ ենթակետերը տարածվում են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակներում ներկայացված և դեռևս չբավարարված (ընթացքի մեջ գտնվող) դիմում-հայտերի վրա։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
         ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Discussed

    23.04.2025 - 08.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1420

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: