Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

«____ » __________________  2025 թ.                                    N_______-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023  ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_____________________________________________________________________________

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածները

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանի հավելվածի. 

1) «11. Բնակելի  կառուցապատման  գոտի. Կառուցապատման հարաչափեր» գլխի Աղյուսակ 8-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«

Հ/Հ

Գոտիներ

Կառուցապատման խտության գործակից* Pկ1

Կառուցապատման

տոկոս Pկ2

%

 

1.

Բնակելի (սակավահարկ, մինչև 3 հարկով (ներառյալ)) բազմաբնակարան կառուցապատման թաղամասերում

0.8/1.2

40

2.

    Բնակելի (միջին հարկայնությամբ, 4-8 հարկով) բազմահարկ բազմաբնակարան կառուցապատման թաղամասերում

0.8/1.2

40

3.

Բնակելի բազմահարկ (բարձր հարկայնությամբ՝ 9 և ավելի) բազմաբնակարան (այդ թվում բազմաֆուկցիոնալ) կառուցապատման վերակառուցվող թաղամասերում

1.6

60

4.

Բլոկացված բնակելի տներով (սակավահարկ, մինչև 3 հարկ), բնակարանամերձ հողամասերով կառուցապատման թաղամասերում

0.6

30

5.

Անհատական բնակելի տներով (սակավահարկ, մինչև 3 հարկ), տնամերձ հողամասերով կառուցապատման թաղամասերում

0.4

40

6.

Խառը կառուցապատման թաղամասերում

1.2

40

7.

Խառը կառուցապատման վերակառուցվող թաղամասերում

           1.6

             60

8.

Հասարակական բազմագործառույթ (բազմաֆունկցիոնալ) կառուցապատման 

           3.0

            100

9.

Հասարակական մասնագիտացված կառուցապատման

2.4

             80

10.

Կանաչապատ

-

7

11.

Սույն Աղյուսակի 2-րդ կետի մասով կառուցապատման խտության գործակիցը և տոկոսը կիրառվում են ինչպես ամբողջ միկրոշրջանի , այնպես էլ առանձին թաղամասերի համար:

12.

Սույն Աղյուսակի 3-րդ կետի մասով բնակելի բազմահարկ նոր կառուցվող և վերակառուցվող թաղամասերի ստորգետնյա և նկուղային հարկերի կառուցապատման տոկոսը կարող է հասցվել 80%-ի՝ բազմաբնակարան բնակելի շենքերի ստորգետնյա և նկուղային հարկերում ավտոկայանատեղիների քանակը նախատեսելու բնակարանների ընդհանուր քանակի մինչև 80% -100%-ի չափով, եթե  վերգետնյա հատվածի կառուցապատման թույլատրելի  տոկոսից դուրս գտնվող հատվածում ապահովվի առնվազն մեկ մետր բարձրությամբ հողածածկ՝ տարածքի կանաչապատումը (որպես Կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղղման միջոցառում) կամ  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 նորմերի  պահանջների բավարարումն ապահովելու պայմանով (անհրաժեշտության դեպքում՝  որպես  երկակի գործառնական նշանակությամբ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց օգտագործելու, բնակչության պատսպարումն ապահովելու նպատակով):

13.

Սույն Աղյուսակի 4-րդ կետի մասով անջրանցիկ տարածքը (կառույցի մակերեսը ներառյալ) չպետք է գերազանցի 40%-ը։

14.

Սույն Աղյուսակի 5-րդ կետի մասով սահմանված կառուցապատման տոկոսը ներառում է հողամասի անջրանցիկ բոլոր տարածքները՝ ներառյալ տնտեսական և օժանդակ բոլոր տիպի կառույցների զբաղեցրած մակերեսը։

 

»:

2) 123-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տնտեսական հարթակներից հեռավորությունը չի նորմավորվում, աղբակուտակման հարթակներից մինչև մարզահրապարակներ, մանկական խաղահրապարակներ և բնակչության հանգստի հարթակներ, ինչպես նաև նախադպրոցական, առողջապահական  և սննդի կազմակերպություններ հեռավորությունն անհրաժեշտ է ընդունել ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանով հաստատված պահանջներին համապատասխան: Հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից կողմնորոշիչ հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի կազմակերպությունների հողամասերի սահմանները պետք է ընդունել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, որոնք կարող են նվազեցվել նշված նորմերի 8-րդ հոդվածով սահմանված դեպքերում, այդ թվում՝ սանիտարապաշտպանական գոտու նվազագույն  չափի սահմանման վերաբերյալ հաշվարկի հիման վրա:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    22.04.2025 - 07.05.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1732

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: