«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը 2025 թվականի մարտի 1-ից urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով ներկայացվելու խնդրով պայմանավորված և հաշվի առնելով, որ urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակը լրամշակման, ներդրման, փորձարկման գործարկի համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամկետ և նոր ժամկետ սահմանելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը։ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի նպատակն է երկարաձգել ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով, Փի Դի Էֆ (PDF առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ ներկայացնելու և urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով ներկայացնելու ժամկետները։ Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով, Փի Դի Էֆ (PDF առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ ներկայացնելու համար սահմանվել է նոր ժամկետ՝ հաշվի առնելով նշված նախագծերի քանակը և չխոչընդոտելու քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության աշխատանքների իրականացումը։ Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերի urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով ներկայացնելու համար անհրաժեշտ է սահմանված ժամկետ երկարաձգել մինչև թվային ծառայությունների հարթակի լիարժեք լրամշակման, փորձնական գործարկման համար անհրաժեշտ ժամկետը։
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ներկայումս գործող ընթացակարգի համաձայն՝ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը ներկայացվել են էլեկտրոնային եղանակով, Փի Դի Էֆ (PDF առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, իսկ 2025 թվականի մարտի 1-ից նախագծային փաստաթղթերը պետք է ներկայացվեն urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով։
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց աշխատակարգերը հաստատելու մասին» N 978-Լ որոշման 4-րդ հավելվածով սահմանված աշխատանքների անխաթար աշխատանքները՝ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով իրականացնելու համար սահմանելով նոր իրատեսական ժամկետը:
|
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով իրականացնելու համար նախատեսվող իրատեսական ժամկետը: |
6. |
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: |
7. |
Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացնում: |
8. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է 2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներից և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշման հավելված 2-ի 13.6.1. կետով սահմանված պահանջներից։ |
-
Discussed
18.04.2025 - 03.05.2025
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 1427
Print