«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) Որոշման և Որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ» բառերը, իսկ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» բառերը․
2) Որոշման նախաբանում «6-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերից հետո լրացնել «, 4-րդ մասը, «Լիցենզավորման մասին» օրենքի 12․1-ին հոդվածի 4-րդ մասը» բառերը.
3) Որոշման 1-ին կետում «ոչ նյութական արժեքների» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերը, իսկ «փորձաքննության անցկացման» բառերից հետո լրացնել «և փորձագիտական եզրակացության կազմման և ներկայացման» բառերը.
4) Որոշման 2-րդ կետում, ինչպես նաև Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում, 3-րդ կետի 1-ին պարբերության մեջ, 3-րդ կետի «ա» և «ե» ենթակետերում, 12-րդ կետի 3-րդ պարբերության մեջ և 30-րդ կետում «ոչ նյութական արժեքների» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերը․
5) Որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետում «Արտահանման վերահսկողության համար փորձաքննությունն» բառերը փոխարինել «Փորձաքննությունն» բառով, իսկ «ոչ նյութական արժեքների» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերը․
6) Որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետում «հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման» բառերից հետո լրացնել «և ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման»
7) Որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել նոր՝ V բաժնով հետևյալ բովանդակությամբ․
«
V. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
35․ Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացությունը կազմելիս, սույն կարգի 4-րդ բաժնով սահմանված տեղեկությունների հետ մեկտեղ, դրանում ներառում են փորձաքննության օբյեկտ համարվող ապրանքի նկարագիրը, մոդելը, մակնիշը, արտիկուլը։
36․ Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում ամսեկան պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա ավարտը։ Ամսվա վերջին աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ ամսվա համար տրամադրվող տեղեկությունների մեջ։
37․ Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ներկայացնում են միայն այն ապրանքների մասով փորձագիտական եզրակացությունները, որոնք փորձաքննության արդյունքում որակվել են որպես երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքներ։
38․ Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվող փորձաքննության եզրակացությանը կից՝ «.xlsx» ձևաչափով՝ սույն կարգին կից օրինակելի ձևին համապատասխան ներկայացնում են նաև տվյալ փորձաքննության օբյեկտ համարվող ապրանքի նկարագրի, հրապարակման ոչ ենթակա և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ՝ փորձաքննության եզրակացության տրման ամսաթվի, համարի վերաբերյալ տեղեկությունները, փորձագետի կոնտակտային տվյալները և հետևյալ տեղեկություններից առնվազն երկուսը՝
1) մոդելը,
2) մակնիշը,
3) ապրանքատեսակը (արտիկուլ)։
39․ Սույն կարգի 38-րդ կետին համապատասխան՝ ապրանքների նկարագիրը պարտադիր ներկայացվում է հայերեն լեզվով։
40․ Փորձագիտական եզրակացությունը և սույն կարգի 38-րդ կետով սահմանված տեղեկատվությունը փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային եղանակով` secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեով։
41․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում չներառված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների՝ պաշտոնական կայքում հրապարակման հետ մեկտեղ, հրապարակում է նաև համակարգի միջոցով՝ համակարգի գործարկումից հետո։»․
8) Որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել օրինակելի ձևով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
«_____»__________________ 2025թ. N________-Ն որոշման
Օրինակելի ձև
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
N |
Ապրանքի նկարագիրը |
Մոդելը
|
Մակնիշը
|
Ապրանքատեսակը (արտիկուլը)
|
Փորձագիտական եզրակացության համարը / տրման ամսաթիվը |
Փորձագետի կոնտակտային տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն) |
|
1 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
-
Discussed
18.04.2025 - 03.05.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2299
Print