«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Անհրաժեշտությունը.
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված ցանկի 33-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարմանն ուղղված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի համաձայն՝ սույն օրենքի (այսուհետ՝ Օրենք) պաշտոնական հրապարակման օրվանից (2022 թվականի դեկտեմբերի 17) 24 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը պետք է սահմանի լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելվմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման գործընթացի ճիշտ կազմակերպման անհրաժեշությամբ: Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները առանցքային հիմք են հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման ու մոնիթորինգի իրականացման հետագա ողջ գործընթացի համար:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չկա սահմանված լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչներ, որոնց հիման վրա պետք է իրականացվի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումն ու մոնիթորինգը:
Նախագծով սահմանված լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները տարածվում են լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վրա:
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչներ, որոնք հիմք կհանդիսանան լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների վարկանիշավորման ու մոնիթորինգի իրականացման համար և կստեղծվի քաղաքաշինական գործունեության որակի գնահատման վերլուծության և արդյունքների գրանցման հնարավորություն լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում:
3.Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.
Լիցենզավորված անձանց վարկանիշավորման հիմք հանդիսացող լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները կապահովեն լիցենզավորված անձանց կողմից մատուցվող աշխատանքների կամ ծառայությունների կայուն որակը, հնարավորություն կստեղծի պատվիրատուի կողմից լիցենզավորված անձանց ընտրության և լիցենզավորված անձանց գործունեության մրցունակության բարձրացման համար:
Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները ներկայացված են տարբեր միավորներով՝ ըստ վարկանիշավորման վրա դրական կամ բացասական ազդեցության ձևերի: Վարկանիշավորումն իրականացվելու է հավաքված տեղեկատվության վերլուծության հիման վրա՝ բնութագրելով կազմակերպության գործունեությունը, որը կազմված է տարբեր բաղադրիչներց (վարչական տույժեր, պատշաճ կատարված աշխատանքներ, BIM տեխնոլոգիաների կիրառություն, հարկային պարտավորությունների կատարում, մասնագիտական հմտությունների զարգացում և այլն):
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համապատասխանության չափորոշիչներով գնահատման և վարկանիշավորման իրականացմամբ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է չափորոշիչներին համապատասխան քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված անձանց ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հետևողական մշտադիտարկում՝ վարկանիշավորման միջոցով:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում) և ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում):
-
Discussed
18.04.2025 - 03.05.2025
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 1767
Print