Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1 Անհրաժեշտությունը

 Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի N1482-Ն որոշման պահանջի կատարման և ՀՀ վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 1-ի հանձնարարականի ապահովման՝ վարչական շենքի /Կառավարական տուն 1-ի/ քաղաքացիական պաշտպանության կառույցի հիմնանորոգման/վերակառուցման   անհրաժեշտությամբ:

 1.2 Ընթացիկ իրավիճակը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և <Քեյր Բիլդինգ Սերվիզիս>  ՍՊԸ միջև 2023 թվականի ապրիլի 5-ին կնքվել է ՀՀ ՔԿ-ՊԳՊ-ԳՀԽԾՁԲ-23/2 պետական գնման պայմանագիրը՝ վարչական շենքի քաղաքացիական պաշտպանության կառույցի հիմնանորոգման/վերակառուցման   նախագծանախահաշվային փաստաթղթեր մշակելու նպատակով:

2025 թվականի փետրվարի 10-ի N0225-2 գրությամբ <Քեյր Բիլդինգ Սերվիզիս>  ՍՊԸ-ն ՀՀ քաղաքաշինության կոմիտեին է տրամադրել վարչական շենքի քաղաքացիական պաշտպանության կառույցի հիմնանորոգման/վերակառուցման   նախագծային փաստաթղթերի լրամշակված փաթեթը:

Մինչև նշված փաթեթի ամբողջական լրամշակումը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դեռ 2024 թվականի նոյեմբերին կազմակերպել է նախագծային փաստաթղթերի 1.8մլն.դրամ արժեքով քաղաքաշինական պարզ փորձաքննության ծառայության ձեռք բերման մրցութային գործընթաց, որը 2 անգամ չի կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն փորձաքննության ծառայությունը ձեռք բերելու անհրաժեշտությամբ 2025 թվականի փետրվարին կրկին՝ 3-րդ անգամ կազմակերպել է <մեկ անձից> գնման ընթացակարգով մրցութային գործընթաց, որի վերաբերյալ գրավոր տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Արդյունքում՝ 2025 թվականի մարտի 25-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և <ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն> ՓԲԸ միջև կնքվել է ՀՀ ՔԿ-ՊԳՊ-ՀՄԱԾՁԲ-25/2 պետական գնման պայմանագիրը` 1.8 մլն դրամ արժեքով:

Ներկայումս, 2025 թվականի փետրվարի 10-ի N0225-2 գրությամբ <Քեյր Բիլդինգ Սերվիզիս>  ՍՊԸ ներկայացրած փաստաթղթերի փաթեթը տրամադրվել է փորձաքննող կազմակերպությանը՝ աշխատանքային կարգով նախնական ուսումնասիրություն կատարելու և համապատասխան դիտարկումներ  ներկայացնելու համար՝ հաշվի առնելով պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից վերջինիս գործողության ժամկետի սղությունը՝ 20 օրացուցային օրը:

Փորձաքննության ապահովումը սեղմ ժամկետում հնարավոր կդարձնի տվյալ նախագծի պետական համալիր փորձաքննության իրականացման, ինչպես նաև ֆինանսավորման պարագայում շինաշխատանքների մեկնարկը 2025թվականի ընթացքում:

    2. Առաջարկվող կարգավորման բնույթը

         Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 1.8մլն.դրամ գումար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կամ վերաբաշխում կատարելու միջոցով՝ վարչական շենքի /Կառավարական տուն 1-ի/ քաղաքացիական պաշտպանության կառույցի հիմնանորոգման/վերակառուցման նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական  պարզ փորձաքննության ֆինանսավորումն ապահովելու համար:

 

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

Հոդված 6 «Կառուցապատողները պարտավոր են` ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը` Կառավարության սահմանած կարգով:»

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշում

Ցանկ N3 Բարձր ռիսկայնության (IV կատեգորիայի) օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության

Կետ 10  Նախագծային փաստաթղթերի պարզ փորձաքննությունն իրականացվում է քաղաքաշինական օբյեկտի ճարտարապետաշինարարական և արտաքին ու ներքին ինժեներական համակարգերի հուսալիության, կայունության, անվտանգության, ինչպես նաև մարդկանց առողջության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին` նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը հավաստելու համար բավարար ծավալով:

Կետ 10.1 Պարզ փորձաքննությունն անցկացվում է պատվիրատուի և քաղաքաշինական փորձագիտական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա

Կետ 22 Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում նախագծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով և սույն կարգով նախատեսված լրիվ ծավալով:

   

      3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

     4. Ակնկալվող արդյունքը

Նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պարզ փորձաքննության եզրակացության ձեռք բերում:

 

 

 

  • Discussed

    17.04.2025 - 02.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1261

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: