ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.
«14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 110 որոշմամբ հաստատված «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։»․
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ և 24-րդ կետերով.
«23. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 100 որոշմամբ հաստատված «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 050/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 137 որոշմամբ հաստատված «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։»․
3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ և 22-րդ կետերով.
«21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 100 որոշմամբ հաստատված «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 050/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 137 որոշմամբ հաստատված «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
16.04.2025 - 12.05.2025
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 1591
Print