Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթով թիրախավորվում են կարգավորման անհրաժետություն ունեցող մի քանի կարևոր ուղղություններ, մասնավորապես՝

  • Քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասով հնարավորություն է ամրագրված անշարժ գույքի վերաբերյալ կնքելու որոշ պայմանագրեր՝ առանց նոտարական վավերացման ընթացակարգի, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով: Միաժամանակ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածով կարգավորվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) սպասարկման գրասենյակում
    ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերի կնքման՝ ստորագրությունների իսկության ճանաչման հետ կապված իրավահարաբերությունները։ Թվայնացման ռազմավարության օրակարգի համատեքստում Կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստեղծելու բարենպաստ միջավայր՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ օպտիմալացնելով վարչարարական գործընթացները, կրճատելով ծախսերը, արագացնելով գործընթացների իրականացումը:

Այս համատեքստում նախագծով նախատեսվում է ներդնել թվային նոր գործիքակազմ՝ իրավունքների ինքնաշխատ գրանցման ինստիտուտ (դեռևս պիլոտային տարբերակով), որը հնարավորություն կտա նաև քննարկվող պայմանագրերը ստորագրելու էլեկտրոնային եղանակով՝ «Ես եմ» խիստ նույնականացման եղանակով նույնականացվելու դեպքում, այդ թվում՝ հնարավորություն սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց համար առանց հավելյալ գործընթացների իրացնելու՝ իրենց գործարք կնքելու իրավունքը:

1․2․ Օրենք 19-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը և մերժումը գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրումն իրականացնում է Կոմիտե իր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:

Միևնույն ժամանակ, Կոմիտեի կանոնադրական նպատակներից են պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը:

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումն ընդգրկում է`

1) գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը.

2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:

Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումներում պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը կամ մերժումն իրականացնում են ի պաշտոնե պետական գրանցում կատարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք, որոնց պաշտոնների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը: Նորմով ամրագրվում է, որ նշված պաշտոնատար անձինք կայացնում են միանձնյա որոշումներ անշարժ գույքի նկատմամբ սեփականության և այլ իրավունքների գրանցման, դադարման կամ նման գրանցում չկատարելու վերաբերյալ: Այս գործառույթներն իրականացվում են քաղաքացիական ծառայողների կողմից, որոնց նկատմամբ կիրառելի են ոլորտի օրենսդրությամբ ամրագրված պահանջները և սկզբունքները:

Հարկ է ընդգծել, որ ռեգիստրների գործառույթները քաղաքացիական ծառայության համատեքստում օժտված են որոշակի յուրահատկությամբ՝ այն հաշվառմամբ, որ հենց Օրենքով ուղղակիորեն ամրագրված է վերջիններիս կողմից այնպիսի կարևոր գործառույթի իրականացումը, ինչպիսին է անշարժ գույքի իրավունքների ամրագրումը գրանցման գործընթացում, որն էլ ՀՀ քաղաքացիական օրենսդրության համատեքստում հանդիսանում է այդ իրավունքների՝ պետության կողմից պաշտպանված լինելու նախապայմանն ու երաշխիքը: Շեշտենք, որ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասն իմպերատիվ կերպով սահմանում է, որ այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պատճառված վնասը, իրավունք ունի հետադարձ պահանջներ ներկայացնելու վարչական մարմնի այն պաշտոնատար անձին, ում գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են ոչ իրավաչափ վարչարարության, և որի հետևանքով վնաս է պատճառվել անձին:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն. «1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հանրապետության նախագահի աշխատակազմում, դատախազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմիններում, ինքնավար մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն:»:

Նշվածից կարելի է արձանագրել, որ Կոմիտեի կողմից իրականացվում է գույքային առանցքային իրավունքների պետական գրանցումը, որոնցից հատկապես պետք է ընդգծել սեփականության իրավունքի պետական գրանցումը, որն ապահովում է սեփականատիրոջ իրավունքների ապահովումը և պաշտպանությունը՝ այդ թվում՝ սահմանադրական երաշիքների կիրառման համատեքստում: Ընդ որում, օրենսդրորեն ամրագրված է այն անձանց շրջանառակը, որոնք իրավասու են վարչական վարույթի ընթացքում որոշում կայացնելու՝ արդյոք իրավունքը ենթակա է պետական գրանցման, դադարեցման, թե ոչ՝ կրելով նաև այդ որոշման վիճարկման դեպքում հավանական անբարենպաստ ռիսկերի հետևանքները։ Ընդ որում, այդ անձինք հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, որոնց նկատմամբ կիրառելի են քաղաքացիական ծառայության համակարգի ընդհանուր սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սակայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործառույթ իրականցնող անձինք առանց կասկածի պետք է ունենան որոշակի՝ օրենքով ամրագրված լրացուցիչ պահանջներ և սոցիալական երաշխիքներ։ Նշված ամբողջ ընթացքը իրենից ենթադրում է համալիր գործընթաց, որը ներկա իրադրության պայմաններում պահանջում է նոր և ավելի գործուն կառուցակարգեր, թվային գործընթացներ, օրենսդրական նոր լուծումներ և աշխատանքային գործունեության ընթացքում ամուր երաշխիքների առկայություն, այդ թվում՝ սոցիալական:

1․3․Կոմիտեի համակարգում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների քանակական աճը, իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված Կոմիտեի սպասարկման գրասենյակների և տարածքային (մարզային) ստորաբաժանումների գործունեության օպտիմալացմանը։ Սակայն ներկայումս նկատվում է որոշ տեսակի գործունեություն իրականացնող մասնավոր գրասենյակների աճ, որոնք վճարովի հիմունքներով քաղաքացիներին մատուցում են ծառայություններ՝ ուղղված Կոմիտե էլեկտրոնային դիմումների մուտքագրմանը: Արդյունքում քաղաքացիները լրացուցիչ ծառայության վճար են վճարում:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագիծը միտված է հետևյալ արդյունքներին.

  1. Զարգացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող անձանց՝ ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ինստիտուտը՝ հստակեցնելով վերջիններիս կարգավիճակը հանրային ծառայության համակարգում, ամրագրելով հստակ պահանջներ, վերջիններիս համար նախատեսելով մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող շարունակական մասնագիտական զարգացման ուսումնական ծրագրեր, ինչպես նաև այդ ծրագրերի հիման վրա ատեստավորում անցկացնելու և դրա արդյունքների հիման վրա առաջխաղացում իրականացնելով։
  2. Անհրաժեշտ է ընդգծել, որ Կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում բարենպաստ միջավայր ստեղծելու՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, իր կողմից մատուցվող ծառայությունները լավարկելու, թվայնացման միջոցով դրանք դյուրացնելու, վարչարարական գործընթացներն օպտիմալացնելու, ծախսերը կրճատելու, գործընթացների իրականացումն արագացնելու ուղղությամբ, այդ իսկ պատճառով Նախագծով նախատեսվում է նաև Օրենքում կատարել համապատասխան լրացումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձնանց հնարավորույթուն ընձեռնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի
    4-րդ կետով նախատեսված պայմանագրերը կնքել առանց Կոմիտե սպասարկաման գրասենյակ այցելելու, այլ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստմամբ, այդ թվում՝ հնարավորություն սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց համար առանց հավելյալ գործընթացների իրացնելու՝ իրենց գործարք կնքելու իրավունքը։ Նախագծով մանրամասն սահմանվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերին առաջադրվող պահանջները, ինչպես նաև դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացմանն ուղղված կարգավորումները։

Նախագծով նախատեսված վերոնշյալ փոփոխությունները, մասնավորապես՝ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերի հավաստմանը և դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցմանն ուղղված կարգավորումները նախատեսված են որպես պիլոտային, միաժամանակ Նախագծի անցումային դրույթներով սահմանելով, որ այդ կարգավորումները գործելու են մեկ տարի ժամկետով, որոնց կարող է հաղորդվել անժամկետ բնույթ՝ իրավահարաբերությունների գործնական կայացման դեպքում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների՝ արդյունավետ, կայուն, իրավահեն, նորարար և վերահսկելի գրանցման համակարգ, ապահովել իրավունքների պետական գրանցման համակարգի հանդեպ բացարձակ վստահություն՝ նվազագույնին հասցնելով իրավունքների պետական գրանցման վարույթների կասեցումները, դատական վեճերը, ապահովել անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ճշգրտությունը։

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև Օրենքի որոշակի հոդվածներում՝ դրանցում տեղ գտած դրույթների գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած անհստակությունները վերացնելու և տարընթերցումներից խուսափելու նպատակով։ Նախագծով համապատասխան լրացումններ են կատարվում նաև
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, մասնավորապես՝ համապատասխան տույժեր նախատեսելով անշարժ գույքի պետական ռեգիստր այլ անձի փոխարեն վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ Օրենքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում թույլատրելի առավելագույն քանակի գերազանցմամբ դիմում ներկայացնելու, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կամ տեղեկատվության տրամադրում հայցող դիմումատուի փոխարեն դիմումների մուտքագրման, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների կապակցությամբ խորհրդատվության տրամադրման ծառայությունների մատուցման իրականացման համար նախատեսված շենք-շինությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների անվանումները, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ արտաքին գովազդն անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակներից, խորհրդատվական կենտրոններից Օրենքով սահմանված հեռավորությունից պակաս հեռավորության վրա տեղակայելու համար։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ են հետապնդում քաղաքացիներին հնարավորինս ազատել լրացուցիչ ծառայության դիմաց վճարումներ կատարելուց:

  1. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում

էական փոփոխություններ չի առաջացնում:

  1. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․4-րդ և 12-րդ կետի 12․2-րդ ենթակետերոով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։

  • Discussed

    14.04.2025 - 02.05.2025

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1975

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: