Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ հաստատուն և շարժական լցավորման կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:
Ներկայումս առկա չէ ՀՀ կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտ, որը կկարգավորի բենզալցակայանների և ավտոցիստեռների անվտանգ շահագործման և կառուցման հետ կապված հարաբերությունները, ինչը ոչ հավասար պայմաններ է ստեղծել շուկայում՝ բենզալցակայանների տեղակայման և շահագործման ոլորտում:
Բացի այդ անհավասար պայմանների առկայությունից, առկա է նաև բենզալցակայանների ու ավտոցիստեռների կամայական շահագործումից բխող տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի առաջացման վտանգ:
Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի առաջարկության հիման վրա մշակվել են սույն կանոնները՝ բենզալցակայանների և ավտոցիստեռների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով:
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերության՝ ՀՀ կառավարությանը վերապահվել է իրավազորող նորմ՝ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր և հրահանգներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բենզալցակայանների և ավտոցիստեռների շահագործման հետ կապված տեխնիկական անվտանգության նորմերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել՝ մշակելու սույն նախագիծը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան»․ Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար։ Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ», ենթակետ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»։
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծուվ առաջառկվում է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունումը կնպաստի բենզալցակայանների և ավտոցիստեռների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովումը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
11.04.2025 - 26.04.2025
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 1414
Print