Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1303-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

              

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

___ ___________ 2025 թվականի N ___ - Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1303-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1303-Ն որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) Հավելվածի 2-րդ կետում «իրականացվում է՝» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով» բառերը․

2) Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքերում քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:».

3) Հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ենթակա չեն այն քաղաքացիական ծառայողները, ովքեր՝

  • պաշտոնը զբաղեցնում են ժամկետային աշխատանքային պայմանագրով.
  • հղիության և ծննդաբերության արձակուրդում են.
  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում են.
  • ամենամյա արձակուրդում են.
  • ժամանակավոր անհնարինության հիմքով չեն կարող կատարել իրենց ծառայողական պարտականությունները.
  • փորձաշրջանի մեջ են.
  • պարտադիր կամ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայության մեջ են կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություներին.

8) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեջ են:»․

4) Հավելվածի 10-րդ կետում «1-ին, 2-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 7-րդ» բառերով․

5) Հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետում «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև մրցույթ հայտարարելը» բառերով․

6) Հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ ամսվա ընթացքում» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Discussed

    09.04.2025 - 24.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2292

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: