ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը, մասնավորապես`
Եկամտային մաս
- ՀՀ կառավարության 2021թվականի հուլիսի 15-ի 1169-Ն որոշմամբ Սևան համայքնի ՆՈՒՀ-եր հաճախող սոցիալական որոշ խմբերի՝ 1-1.5 տարեկան երեխաներին պետության կողմից տրամադրվող նպատակային դոտացիայի՝ եկամտային մասում 27.029.700 դրամ ավելացմամբ.
- աղբահանության դիմաց գանձվող վճարի պլանի ավելացում՝ 5.000.000 դրամի չափով՝ սահմանելով000.000դրամ.
- պետական հողերի վարձակալական վճարների պլանն ավելացնել 890.000 դրամով ՝ 5.000.000 դրամի փոխարեն սահմանել 5.890.000 դրամ /Լճաշեն, Վարսեր և Ծաղկունք բնակավայրերում առկա պետական հողերի վարձակալական վճարներն են, որը պլանավորված չէր/:
Ծախսային մաս
- 1. համայնքի ղեկավարի աշխատակազմ/ 01-1-1/
- հոդված 4212 /էներգետիկ ծառայություններ/ ավելացնել 10.000.000 դրամով և սահմանել 60.000.000 դրամ.
-հոդված 4222 /արտասահմանյան գործուղում/ ՝ սահմանել 1.000.000 դրամ:
- 2. ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01-6-1/
- հոդված 4657 /կապիտալ դրամաշնորհներ/ ավելացնել 16.919.700 դրամով և սահմանել 126.659.800 դրամ։
3. սուբսիդիա /09-5-1/
- հոդված 4511 «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի պլանը ավելացնել 5.000.000 դրամով՝ սահմանելով 28.000.000 դրամ՝ պայմանավորված ՀՈԱԿ-ում երրորդ խմբի ավելացմամբ
4. ֆոնդային բյուջե ՝ Ճանապարհային տնտեսություն / 04-5-1/
- հոդված 5113 պակասեցնել 5.000.000 դրամով և սահմանել 1.246.591.000 դրամ
4.1 Կենսաբազմազանության և բնության պաշտպանության ծախսեր /05-4-1/
-հոդված 5131 սահմանել 5.000.000 դրամ/ ծառատնկման աշխատանքների իրականացում/
Առկա իրավիճակը
Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի, ինչպես նաև ընթացիկ աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտություն կա:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքում ծրագրերի, ընթացիկ աշխատանքների իրականացման և կազմակերպման միջոցով կապահովվի բնականոն գործունեություն:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին:
-
Discussed
08.04.2025 - 25.04.2025
-
Type
Decision
-
Area
Financial, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
-
Status
Views 1841
Print