Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դունյա Սարգսյան 10.04.2025 21:33:29 | Ընդհանուր առմամբ, փոփոխությունը կարող է էականորեն բարձրացնել մասնագիտական կրթության որակն ու հեղինակությունը՝ հստակ չափորոշիչների և պատասխանատվության դաշտում գործելու միջոցով։ | ||||
| 2 | Սիրանուշ Գրիգորյան 12.04.2025 23:42:39 | Քանի որ նախագծով նախատեսված են կրթական ծրագրերի լիցենզավորման կարևոր չափանիշներ և պահանջներ՝ առաջարկում եմ լիցենզավորման գործընթացի շրջանակում նախատեսել նաև կրթական հաստատությունների շարունակական զարգացման ուղենիշերի կամ մեթոդական աջակցման համակարգ։ Դա կարող է նպաստել՝ լիցենզավորված հաստատությունների կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը և կրթության որակի մշտական բարելավմանը։ | Լիցենզավորման կարգերում նման կարգավորումներ չեն կարող լինել, դա կկարգավորվի այլ օրենսդրական նախաձեռնություններով: Միաժամանակ, Մասնագիտական կրթության ապահովման ազգային կենտրոնը և ՀՀ կրթության տեսչական մարմինը իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են նման աշխատանքներ: | |||
| 3 | Վալյա Գալոյան 21.04.2025 20:01:54 | Հրաշալի նախագիծ է։ Ողջունում եմ նմանատիպ բարեփոխումները։ Նախագիծը կնպաստի մասնագիտական կրթության ոլորտում որակյալ կրթությանը՝ աշխատաշուկայի պահանջներին համահունչ։ Աշխատաշուկան կհամալրվի որակյալ մասնագետներով արտադրության և այլ ոլորտներում՝ զարգացնելով ՀՀ տնտեսությունը։ ժամանակակից նյութատեխնիկական բազաները թույլ կտան սովորողներին ստանալ որակյալ գործնական գիտելիքներ և միանգամից համալրել թափուր աշխատատեղերը արդեն իսկ որպես որոշակի փորձ ունեցող մասնագետներ։ | ||||
| 4 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:08:45 | Լիցենզավորումից հետո առաջարկում եմ իրականացնել տարեկան մոնիթորինգ՝ հիմնված լիցենզավորված որակավորման արդյունքների վրա (արդյունավետություն, շրջանավարտների զբաղվածության մակարդակ, ուսանողների բավարարվածություն և այլն)։ | Այդ աշխատանքները իրենց գործառույթների շրջանակներում կիրականացնենՄասնագիտական կրթության ապահովման ազգային կենտրոնը և ՀՀ կրթության տեսչական մարմինը: | |||
| 5 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:08:45 | Լիցենզավորման գործընթացում անհրաժեշտ է ներառել մեթոդաբանական չափորոշիչներով ուղեկցվող ինդիկատորների համակարգ, օրինակ՝ Ուսանող/դասախոս հարաբերակցություն Միջին ինվեստիցիան մեկ ուսանողի հաշվով Դասավանդման մեթոդների բազմազանություն Կրթական արդյունքների գնահատման մեթոդներ Սա թույլ կտա ապահովել թափանցիկություն և որոշումների օբյեկտիվություն։ | Նշված հարցերը կարող են ապահովվել համապատասխան տվյալ մակարդակի որակավորման շրջանակային նկարագրով՝ որոնք պետք է հաստատվեն ՀՀ կրթույան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով և այլ ենթաօրենսդրական ակտերով: | |||
| 6 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:08:49 | Լիցենզավորումից հետո առաջարկում եմ իրականացնել տարեկան մոնիթորինգ՝ հիմնված լիցենզավորված որակավորման արդյունքների վրա (արդյունավետություն, շրջանավարտների զբաղվածության մակարդակ, ուսանողների բավարարվածություն և այլն)։ | Այդ աշխատանքները իրենց գործառույթների շրջանակներում կիրականացնենՄասնագիտական կրթության ապահովման ազգային կենտրոնը և ՀՀ կրթության տեսչական մարմինը: | |||
| 7 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:08:55 | Լիցենզավորումից հետո առաջարկում եմ իրականացնել տարեկան մոնիթորինգ՝ հիմնված լիցենզավորված որակավորման արդյունքների վրա (արդյունավետություն, շրջանավարտների զբաղվածության մակարդակ, ուսանողների բավարարվածություն և այլն)։ | Այդ աշխատանքները իրենց գործառույթների շրջանակներում կիրականացնենՄասնագիտական կրթության ապահովման ազգային կենտրոնը և ՀՀ կրթության տեսչական մարմինը: | |||
| 8 | Ռուբեն Այվազյան 22.04.2025 17:02:52 | Լիցենզավորման չափանիշների արդիականացում՝ ենթակառուցվածքների (լսարաններ, լաբորատորիաներ, ուսումնաարտադրական տարածքներ և այլն) սանիտարահիգիենիկ և տեխնիկական համապատասխանության հստակ պահանջների սահմանմամբ։ Միաժամանակ առաջարկվում է ներդնել պետական ռեսուրսային աջակցություն՝ կրթական հաստատություններին լաբորատոր և ուսումնաարտադրական տարածքների տրամադրման միջոցով՝ որպես ընդհանուր օգտագործման ենթակառուցվածք, ինչը կապահովի կրթական ծրագրերի իրականացման համահավասար պայմաններ։ | Ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների (լսարաններ, լաբորատորիաներ, ուսումնաարտադրական տարածքներ և այլն) սանիտարահիգիենիկ և տեխնիկական համապատասխանության հստակ պահանջները սահմանված են համապատասխան լիազոր մարմինների կողմից: Ուսումնական հաստատությունները կարող են պետական ենթակառուցվածք օգտագործելու համար դիմել և համագործակցության պայմանագիր կնքել: | |||
| 9 | Ռուբեն Այվազյան 22.04.2025 17:29:19 | Մանկավարժական աշխատողների առկայություն պարտադիր լինելու հանգամանքը անկասկած հիանալի, բայց գտնում եմ, որ պետությունը նաեւ պետք է հոգ տանի մասնագիտական եւ նոր մեթոդների ուսումնասիրման հետ կապված վերապատրաստումների կատարողականի ապահովումը։ | Մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար դեռևս 2008 թվականից կազմակերվում ու իրականացվում են վերապատրաստումներ, որոնք նպաստում են մանկավարժների մանկավաժական գործունեության արդյունավետությանը: | |||
| 10 | Մանյակ Ստեփանյան 22.04.2025 21:12:08 | Այս նախագիծը կձևավորի ավելի պատասխանատու մոտեցում` կրթությունն իրականացնելու համար։Մասնագետներն էլ ավելի կմոտիվացվեն,կզարգացնեն իրենց կարողունակություններն ու հմտություները։ Եվ առհասարակ,յուրաքանչյուր դրական փոփոխություն և կարգավորում,մանավանդ կրթության ոլորտում, պետք է ստանա հանրության լայն աջակցությունը։ Առաջարկում եմ ` կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումից հետո մանկավարժների և ուսումնաօժանդակ աշխատողների համար ստեղծվեն այն բոլոր իրավունքներն ու հնարավորությունները,որոնք գործում են այլ կրթական հաստատություններում։ | Ուսումնական հաստատությունների մանկավարժների և ուսումնաօժանդակ կազմի իրավունքները սահմանվում են Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով: | |||
| 11 | Նարինե Մարտիրոսյան 24.04.2025 02:30:44 | Նախաձեռնությունը լավն է։Ու ,բնականաբար, համապատասխան ռեսուրսների ,լաբորատոր փոձարկումների արդյունքում կմեծանա հետաքրքրությունը առարկայի նկատմամբ։ Առաջարկում եմ նաև հաշվի առնել անվտանգային կանոնները և պարբերաբար վերահսկել ,որպեսզի չխախտելով դրանք։ | Նախագծում սահմանվել է ուսումնական տարածքների սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխանության համար տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտությունը, որոնց նկատմամբ հսկողությունը կարող է իրականացնել առողջապահության և քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմինները: | |||
| 12 | Վերժինե Սամսոնյան 25.04.2025 23:51:13 | Նախագծով առաջարկվող երկաստիճան լիցենզավորման համակարգը կարևոր նախաձեռնություն է՝ մասնագիտական կրթության որակի վերահսկման ու բարելավման համատեքստում։ Լիցենզավորման գործընթացի տարանջատումը կրթական ծրագրի իրականացման իրավունքի և առանձին որակավորման լիցենզավորման միջև թույլ է տալիս առավել հստակ և նպատակային գնահատել ուսումնական հաստատությունների կարողությունները։ Այս մոտեցումը նպաստում է կրթական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության բարելավմանը։ Նախագծում ընդգծվում է լիցենզավորման գործող չափանիշների թերությունների վերացումը՝ նոր չափանիշներով կարգավորելով ենթակառուցվածքների, սարքավորումների և մասնագիտական ռեսուրսների համապատասխանությունը։ Սա էապես կարող է նվազեցնել կրթական դաշտում առկա որակական տարբերությունները։ |