Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2028» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2028» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

««Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային   նպաստի տրամադրման կարգը հաստատելու  մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է, քանի որ, հիմք ընդունելով  «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ17-րդ» ենթակետը, անհրաժեշտ է նախապատրաստվել «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին և սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին:

Փարիզ 2024 ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստումը իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) համաձայն: Որոշումն այժմ ուժը կորցրած է ճանաչվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Որոշման համաձայն Փարիզ 2024 օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ 2022-2024 թվականներին սպորտային նպաստ է տրամադրվել Որոշմամբ սահմանված արդյունքները ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Փարիզ 2024 ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետության մարզիկները նվաճել են 4 մեդալ, այդ թվում՝ 3 արծաթե մեդալ (ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն և հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևերից) և 1 բրոնզե մեդալ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից:

Օլիմպիական խաղերը հանդիսանում են մարզաշխարհի ամենակարևոր ստուգատեսը:

Լոս Անջելես 2028 ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ է ըստ Նախագծում բերված արդյունքների 2026-2028 թվականներին՝ 2026 թվականի հունվարից մինչև Լոս Անջելես 2028 ամառային օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թվականի օգոստոս ամիսը, սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Նախագծով սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում սպորտային նպաստի տրամադրման ժամկետները:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը», ինչպես նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից՝ մեջբերում. «ՏԵՍԼԱԿԱՆ – ՆՎԱՃԵՆՔ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:

Նախագծում բերված գումարներով ըստ 2024 թվականի արդյունքների ընդհանուր գումարը մեկ տարվա համար կազմում է 292200,0 (երկու հարյուր իննսուներկու  միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

     Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    03.04.2025 - 18.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1697

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: