Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում  հստակեցնել ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները, ինչպես նաև սահմանել այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը։ Նախագծով առաջարկվում է նաև ներկայիս կարգավորումներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների առաջին դասարան ընդունվող՝ առաջնահերթություններից օգտվող սովորողների հայտագրման ժամկետները և գործընթացը։

  • Discussed

    28.03.2025 - 12.04.2025

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2667

Print

Suggestions

Թինա Ալավերդյան

12.04.2025

Կարևոր նախաձեռնություն է, քանի որ սովորողների ընդունելության գործընթացը դարձնում է առավել թափանցիկ և հստակ: Շատ լավ կլինի, եթե վերանայվի դպրոց ընդունվող երեխայի տարիքը և դպրոց ընդունվելիս երեխայի 6 տարին լրացած լինի: Բազմաթիվ դեպքերում 6 տարին չլրացած երեխաները ունենում են վարքային, հուզական կամ ուշադրության հետ կապված դժվարություններ, որոնք խոչընդոտում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը: Անընդհատ դժվարությունները երբեմն կարող են հանգեցնել ինքնագնահատականի անկման և հիասթափության:

Տաթևիկ Ավոյան

10.04.2025

Շնորհակալություն։ Ողջունելի նախագիծ է։ Փոփոխությունները միանշանակ արդյունավետ կլինեն, քանի որ առաջնահերթություն է տրվում նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, խնամակալության տակ գտնվող երեխաներին և հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին: Առաջարկում եմ նաև, որ առաջին դասարանցիների՝ ըստ դասարանների բաշխումը ԴԿՏ համակարգում ավտոմատ ձևով գեներացվի։ Երբ երեխաներին բաժանում են՝ ընդունակներին մի դասարանում, իսկ թույլերին՝ մյուս, դա կարող է և առաջացնում է մի շարք բացասական հետևանքներ։ Երեխան առաջին դասարանում դեռ նոր է սկսում բացահայտել իր կարողությունները և ամեն ինչ պիտի արվի, որ բոլոր երեխաները հավասար հնարավորություն ստանան։

Նարա Սիմոնյան

06.04.2025

Կարևոր առաջարկ է, քանի որ հնարավորություն է տալիս հստակեցնել ընդունելության պայմանները և կանխել այդ գործընթացում չարաշահումները։Սակայն առաջարկում եմ վերանայել երեխաների տարիքը դպրոց ընդունվելիս, քանի որ երեխաների մի մասը սահմանված կարգով դպրոց է ընդունվում 6տ դեռևս չլրացած, ու դժվարություններ են առաջանում և՛ աշակերտի, և ՛ ուսուցչի համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: