Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 Անի Արզիկյան 03.04.2025 16:39:13 Նախագծում նշվում է, որ տնօրենը կարող է ազատվել աշխատանքից ցածր կատարողականի, կամ աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով, առաջարկում եմ սահմանել հատուկ օբյեկտիվ և չափելի ցուցանիշներ, որոնք կորոշեն, թե ինչ է համարվում <<ցածր կատարողական>>։ Սա կօգնի խուսափել սուբյեկտիվ մեկնաբանություններից։ Հայտնում եմ, որ ներկայում մշակվում է և համապատասխան կարգով շրջանառվելուց հետո կներկայացվի հանրային քննարկման նաև «Բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծիը:
27 Անի Արզիկյան 03.04.2025 16:39:13 5-ամյա ժամկետը կարող է ընդհանուր դեպքերում արդյունավետ լինել, սակայն որոշ դեպքերում խնդիրները կարող են ավելի արագ կամ ավելի դանդաղ լուծվել, ուստի առաջարկում եմ ներդնել գնահատման մեխանիզմներ և ժամկետը վերանայել՝ կախված դպրոցի առաջընթացից։ Հայտնում եմ, որ ներկայում մշակվում է և համապատասխան կարգով շրջանառվելուց հետո կներկայացվի հանրային քննարկման նաև «Բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծիը:
28 Անահիտ Մազմանյան 03.04.2025 23:07:29 Գործող կարգով տնօրենի թափուր հաստիքներում տարիներով մրցույթը չհաղթահարելով տնօրենի պարտականությունների կատարումը իրականացնում են ընդհանրապես չհավաստագրված անձիք : Առաջարկում եմ մինչև մրցույթի հաղթահարումը պարտականությունների կատարումը դնել այդ հաստատությունում այլ հավաստագրված ուսուցչի: Կամ որպես գործուղվող տնօրեն թեկուզ փորձաշրջանով առաջնությունը տալ տվյալ ուսումնական հաստատությունում հեղինակություն վայելող , հավաստագիր ունեցող ուսուցչին : Նախագծով սահմանված է, որ գործուղվող անձի համար հավաստագրի առկայությունը պարտադիր պայման է:
29 Էռնանի Ղումաշյան 05.04.2025 23:28:49 Հետաքրքիր առաջարկ է, բայց հինգ տարի հետո տվյալ տնօրենի մասնագիտական զարգացման աճ գրանցելու և գործազրկությունից խուսափելու համար որևէ ծրագիր մշակեք, որտեղ նրանք կառաջնորդեն տնօրենի նորընտիր թեկնածուներին՝ փորձի փոխանակմամբ առաջնորդական հմտություններով։ Կարելի է մշակել տնօրենի տարբեր գործառույթների ուղղություններ, որոնցով կզբաղվեն արդեն 5 տարի աշխատած տնօրենները։ Իհարկե ցանկալի է, որ նրանք մասնագիտական աճ գրանցեն և էլի աշխատեն իրենց դպրոցներում։ Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
30 Ռուզան Բեգոյան 07.04.2025 17:18:53 Ներկայումս գործող ընթացակարգով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդին ներկայացվող պահանջները(հավաստագիր,զարգացման ծրագիր, հարցազրույց) և չափանիշները շատ բարձր են,պատասխանատվությունը` մեծ, այդ պատճառով էլ որակյալ կադրերի 《սով 》է առաջացել։Կարծում եմ` այս նախագծի ընդունման դեպքում փոքր֊ինչ կարող է մեղմվել իրավճակը, եթե իհարկե լինեն գործուղման պատրաստ հավակնորդներ։Բայց դրանով ընդհանուր պատկերը չի շտկվի, որովհետև աստիճանաբար մյուս դպրոցների տնօրենների պաշտոնավարման ժամկետների ավարտին զուգահեռ ավելանալու է թափուր հաստիքների թիվը։ Ընդունվել է ի գիտություն: Սա խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող համալիր գործողություններից մեկն է:
31 Լուսինե Պողոսյան 11.04.2025 10:13:13 Հետաքրքիր նախագիծ էր, որն ուսումնասիրելուց հետո եկա եզրահանգման․ Պետական ուսումնական հաստատություն գործուղելու կարգի 3․1-ի համաձայն՝ 3. Գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ՝ 1) ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ Ինչը կարող է հանգեցնել նախորդ ուսումնական հաստատության կառավարման արդյունավետության նվազմանը ,նաև տնօրենի մոտիվացիայի անկմանը։ Առաջարկում եմ կարգով սահմանել ,որ 1․Գործուղվել կարող են էլեկտրոնային շտեմարանում ընդգրկված այն հավակնորդները,ովքեր ունեն ուս.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր,նաև՝ որպես ուսուցիչ ունեն բարձր արդյունավետության ցուցանիշներ՝ տարակարգ,կամավոր ատեստավորման առնվազն 80% արդյունք, մենթորական աշխատանքի փորձ և այլն։ Այս ձևով հնարավորություն կտրվի նաև որակյալ ուսուցիչներին կրթության ոլորտում ունեցած իրենց փորձը փոխանակել, իրենց օրինակով խրախուսել այլ հաստատությունների ուսուցիչներին։ 2․Առաջարկում եմ կարգում ընդգրկել գործուղումը ըստ մարզի կամ ըստ համայնքի տեղակայման կետը,ինչը հնարավորություն կտա ավելի հստակ կողմնորոշվել ընտրություն կատարելու գործընթացում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն դիտարկման համար:
32 Ալիսա Հարությունյան 11.04.2025 23:22:49 Գործուղվող տնօրեններին տրամադրել խորհրդատվական աջակցության փաթեթներ՝ ուսումնական հաստատությունում արագ ադապտացվելու համար:Նոր միջավայրում արդյունավետ աշխատելու համար կարևոր է մասնագիտական աջակցությունը: Ընդունվել է ի գիտություն: Ներկայում իրականացվում են ծրագրեր տնօրենների կարողունակությունների զարգացման ուղղությամբ:
33 Ալիսա Հարությունյան 11.04.2025 23:26:33 Ներառել մշտադիտարկման մեխանիզմ՝ գործուղվող տնօրենների աշխատանքի արդյունավետությունը պարբերաբար գնահատելու համար: Սա կօգնի ապահովել, որ գործուղվող տնօրենները իրականում նպաստեն հաստատության զարգացմանը: Տնօրենի գործունեության արդյունավետությունը գնահատվում է ըստ նրա կողմից ներկայացված տարեկան հաշվետվության:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: