Դունյա Սարգսյան
10.04.2025
Իմ կարծիքով համաչափ և հիմնավոր բաշխումը կարող է խթանել գիտական հետազոտությունների ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, բարձրացնել գիտական աշխատանքի որակը և նպաստել գիտության և տնտեսության կապի ամրապնդմանը։
2 - Agree
1 - Disagree
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այն ընդունվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:
Discussed
27.03.2025 - 14.04.2025
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2352
Print10.04.2025
Իմ կարծիքով համաչափ և հիմնավոր բաշխումը կարող է խթանել գիտական հետազոտությունների ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, բարձրացնել գիտական աշխատանքի որակը և նպաստել գիտության և տնտեսության կապի ամրապնդմանը։
05.04.2025
Նախագծում ապահովել ասպիրանտուրայի տեղերի բաշխման ավելի արդար և թափանցիկ մեխանիզմ՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները և բարձր գնահատված գիտական կառույցների մասնագիտական ներուժը։
28.03.2025
Կարծում եմ ՀՀ կառավարության այս ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով կապահովվի, որն էլ կնպաստի վերը նշված մասնագիտությունների զարգացմանը: Ցավոք, այս օրերին դպրոցները՝ հատկապես մարզային, ունեն այս մասնագետների կարիքը։ Առաջարկում եմ ոգևորել և նպաստել այս մասնագիտությունների զարգացմանը հատկապես մարզային դպրոցներում։