Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես  նաև այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն բնակավայրերում (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1247-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հինմական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը) փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։ Այսինքն, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտ(ներ) չլինելու պատճառով։

  • Discussed

    26.03.2025 - 11.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1685

Print

Suggestions

Էռնանի Ղումաշյան

05.04.2025

Գուցե այս պահին 0-6 տարեկան սովորողներ չկան, բայց վաղը լինի, ու արդեն դպրոց չլինի... Դպրոցը պիտի մնա և սպասի իր սովորողներին։ Արտոնյալ պայմաններով ուսուցիչներ գործուղեք, ինչպես նաև գյուղի բնակչության աճի վրա աշխատանք տարեք։ Չէ՞ որ չքավորությունը մեր երկրում մեծ թիվ է կազմում։ Երբեք մի փակեք սահմանապահ գյուղի դպրոցը։Շնորհակալություն։

Սվետլանա Պետրոսյան

26.03.2025

ՀՀ հարգելի՛ Կառավարություն, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում հակառակ պատկերն է. աշակերտները այնքան շատ են, որ դպրոցը եռահերթ է աշխատում, 3_րդ և 4_րդ դասարանցիները դասերը ավարտվում են 17։25։Խնդրում եմ տրամադրել միջոցներ ՝ նոր մասնաշենքի կառուցման համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: