Add to favourites
Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Զեփյուռ Սարգսյան 30.03.2025 14:58:54 | «Առաջարկում եմ ներառել որակի վերահսկման մեխանիզմներ՝ ապահովելու, որ ուսումնառության կրճատումը չի ազդի մասնագետների պատրաստվածության վրա»։ | ||||
| 2 | Զեփյուռ Սարգսյան 02.04.2025 21:47:50 | Գաղափարը ողջունելի է: Առաջարկում եմ կրճատել տեսական դասընթացների ծավալը( վերացնելով կրկնվող կամ ոչ առաջնային թեմաները) , ավելացնել ինտենսիվ գործնական պարապմունքները: | ||||
| 3 | Զեփյուռ Սարգսյան 02.04.2025 21:48:20 | Գաղափարը ողջունելի է: Առաջարկում եմ կրճատել տեսական դասընթացների ծավալը( վերացնելով կրկնվող կամ ոչ առաջնային թեմաները) , ավելացնել ինտենսիվ գործնական պարապմունքները: | ||||
| 4 | Արմինե Պողոսյան 30.03.2025 15:11:06 | Իմ կարծիքով նախագծում առաջարկվող փոփոխությունը տեղին է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ներդրվող շարունակական կրթության մոդելը ճիշտ մոդել է։ Արհեստավորի կրթությունը կարելի է համարել հիմնային կրթություն ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում ծառայության անցնելու համար։ Քանի որ անհրաժեշտ գիտելիքները, կարողությունները և հմտությունները արդեն իսկ ձևավորվում են արհեստավորի կրթական ծրագրով, ապա այս դեպքում հետագա քայլերն ավելի օպերատիվ կլինեն։ Բայց ես ունեմ մի այսպիսի առաջարկ․ ոստիկանի կամ փրկարարի աշխատանքներն ամենապատասխանատու աշխատանքներից են մեր երկրում, հետևաբար կառաջարկեմ մշակել կարգ, դրույթներ, մեխանիզմ, թեկուզև ռուբրիկ՝ միջազգային նորմերին համապատասխան, որոնցով կստուգվեն ոչ միայն մասնագիտական, կամային որակները։ Արդյունքում մեր ոստիկանն ու փրկարարը ոչ միայն այսօր, այլև ապագայում կունենան բարձր որակական ու կամային հատկանիշներ։ | ||||
| 5 | Ալինա Հակոբյան 31.03.2025 20:27:19 | Գաղափարը ողջունելի է,հնարավորության դեպքում կատարել նաև վերապատրաստումներ տեղեկացվածությունը բարձրացնելու համար։ | ||||
| 6 | Սիրանուշ Ղազարյան 31.03.2025 23:29:25 | Ուսումնառության ժամկետը կրճատելուց բացի, առաջարկում եմ նաև վերանայել կրթական ծրագրերի բովանդակությունը, իրակսնացնել մանկավարժների վերապատրաստումներ` նոր տսրբերակներով, մասնագիտական առանձնահատուկ բաղադրիչներով։ | ||||
| 7 | Սոնյա Հարությունյան 31.03.2025 23:44:47 | Կարծում եմ նպատակային աշխատող ծրագիր կլինի։Պարզապես պետք է կրթական ծրագիրը այնպես կազմակերպել,որ տեղավորվի 1,6 տարվա մեջ,արդյունքում 4 շահած ամիսները կուղղորդվեն արդեն պրակտիկ գործունեությանը,որն էլ իր հերթին կնպաստի հետագայում արագ աշխատանք գտնելուն։ | ||||
| 8 | Հասմիկ Եսայան 06.04.2025 12:36:18 | Կարծումեմ` տեսական մասին զուգահեռ նշված ժամանակահատվածում գործնական պարապմունքներին պետք է ուշադրություն սևեռել։ Գիտելիքից, դրա կիրառությունից զատ ուսանողը պետք է հոգեպես պատրաստվի իր` բոլոր մյուս աշխատանքներից տարբերվող առաքելությանը։ Կարծում եմ` պետք է ներդնել որևէ գործիք` ստուգելու, թե ծրագրի ավարտին ուսանողը որքանով է հավասակշիռ, կարողանում է արդյոք արագ արձագանքել , լարված իրավիճակում ինչպես է դրսևորվում։ Շնորհակալություն։ | ||||
| 9 | Հասմիկ Եսայան 06.04.2025 13:07:03 | Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումը, որը սահմանում է ՆԳ բնագավառի միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը (1.5-ից 5 տարի), պետք է գնահատել մի քանի կարևոր տեսանկյուններից. Տևողության շրջանակի (1.5-5 տարի) սահմանումը հնարավորություն է տալիս հարմարեցնել ուսուցման ծրագրերը՝ կախված մասնագիտացումից, պահանջարկից կամ պրակտիկ կարիքներից։ Որոշումը հիմնավորված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով, ինչը ապահովում է իրավական հիմնավորում։ Պետք է հստակեցվեն ծրագրերի տարբերակների չափորոշիչները (օրինակ՝ որ 1.5 տարվա ծրագիրը ինչպիսին պետք է լինի 5 տարվա կտրվածքով)։ Կրճատված ծրագրերի դեպքում անհրաժեշտ է ապահովել, որ ուսուցման որակը չտուժի։ Եթե 1.5 տարին բավարար չէ որոշ մասնագիտությունների համար, կարող է առաջանալ կրթության և գործնական պահանջների միջև բաց։ Առանց հստակ ուղեցույցների, ուսումնական հաստատությունները կարող են դժվարություններ ունենալ ծրագրերը ձևավորելիս։ Եթե որոշումը կիրառվի հաշվի առնելով մասնագիտական և սոցիալական պահանջները, այն կարող է բարելավել ՆԳ համակարգի կադրերի պատրաստվածությունը։ | ||||
| 10 | Հերիքնազ Գևորգյան 07.04.2025 20:59:39 | Իմ կարծիքով ծրագիրը կգործի լիարժեք այն դեպքում,երբ ավելի շատ ուշադրություն դարձվի գործնականին,տեսականի մասով,իհարկե, ուսման տևողության կրճատումը տեղին է,եթե բովանդակային նյութը հնարավոր է անցնել նախատեսված ժամանակում։ |