Add to favourites

Under development

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գիրը հաստատելու և սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 11-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Մինչև <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրում կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4.000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

       Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է իրավական, ֆինանսական և կազմա­կերպ­չական հա­­­­­­մապատաս­խան մեխանիզմների ներդրման միջոցով աջակցել զինծառա­յողների բնակարանային ապահով­ման խնդրի լուծմանը` ապահովելով բնակա­րանի ձեռքբեր­ման համար անհրա­ժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման կարգը և պայմանները, որոնց համաձայն զինծառայողները կարող են թե անմիջապես կառուցապատողից, և թե մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 4%-ի սուբսիդավորումից, իսկ մնացած 5%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև պետության և կառուցապատողի միջև հարաբերությունները, պետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահելով ՀՀ պաշտպանության նախարարությանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի զինծառա­յողների բնակարանային խնդիրների լուծումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գիրը հաստատելու և սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

      Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գիրը հաստատելու և սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

    Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գիրը հաստատելու և սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

  • Discussed

    04.04.2018 - 19.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 24468

Print

Suggestions

Վարդան Հակոբյան

10.04.2018

7/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետի 2-րդ մասը վերաձևակերպել և լրացնել <<աղետի //երկրաշարժի// գոտու կարգավիճակ ունեցող բնակավայրերում...>> բառերով:

Վարդան Հակոբյան

10.04.2018

6/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետը վերաձևակերպել և միավորների քանակը սահմանել յուրաքանչյուր տարվա համար 1 միավոր:

Վարդան Հակոբյան

10.04.2018

5/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 11-րդ ենթակետը վերաձևակերպել այնպես, որ տարբերություն դրվի մինչև 5 տարի, 5-ից 10 տարի և 10 և ավելի տարի ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի մակերես չունեցողների միջև և միավորների քանակը սահմանել 5, 10, 15 միավոր, համապատասխանաբար:

See more